Ինչով է տարբերվում ջրծաղիկը կարմրուկից, քութեշը` կարմրախտից: Ծնողները չպետք է ինքնուրույն ախտորոշեն երեխայի հիվանդությունը և իրենք էլ բուժում նշանակեն: Եվ պարտավոր են հասկանալ, որ երեխան լուրջ հիվանդ է և ժամանակին բժիշկ կանչեն:
Ջրծաղիկ
Մանկական թեթև ընթացող ինֆեկցիոն հիվանդություն է, սկսվում է թուլությամբ, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 380C, դրանից հետո մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ: Սկզբից դրանք քիչ են լինում, բայց հաջորդ օրը երեխան տառացիորեն ծածկված է լինում կարմիր ցանով` ձեռք, ոտք, պարանոց, որովայն ու դեմք: Ցանը շարունակվում է մեկ շաբաթվա ընթացքում, հետո աստիճանաբար չորանում է: Երեխաները ջրծաղիկը թեթև են տանում, բայց ջրծաղիկով հիվանդացած մեծահասակների մոտ կարող են բարդություններ լինել: Թույլ իմունիտետի դեպքում ջրծաղիկը կարող է կրկնվել, բայց արդեն գոտևորող որքինի ձևով:
Գաղտնի շրջանը տևում է 11-21 օր: Ինֆեկցիան փոխանցվում է միայն օդա-կաթիլային ճանապարհով: Ցանի երկրորդ օրն արդեն երեխան վարակիչ է, իսկ ցանի դրսևորումից 5 օր հետո նա, վարակի տեսակետից, արդեն վտանգավոր չէ:
Ինչից զգուշանալ. բարդություններից, որոնք լինում են, երբ բշտիկների մեջ ստաֆիլակոկ կամ ստրեպտակոկ է ընկնում: Թույլ մի տվեք, որ երեխան քորի, բշտիկները մշակեք բժշկի նշանակած համապատասխան դեղորայքով: Երեխայի սպիտակեղենը հաճախ փոխեք ու ախտահանեք: Իսկ երբ բշտիկները կեղևակալեն, կեղևը մի պոկեք, որ սպի չառաջանա:
Կարմրուկ
Հիվանդությունն սկսվում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումից մինչև 39-400C, ուղեկցող հիվանդություններն են հարբուխը, կոպիտ «հաչացող» հազը, աչքերի կարմրությունը: Երեխան բողոքում է գլխացավից, աչքերում ցավի զգացողությունից: Երկրորդ օրն այտերի լորձաթաղանթին հայտնվում են սպիտակավուն բծեր կարմիր եզրերով, որը կարմրուկին բնորոշ ախտանշան է: 3-4 օր անց ի հայտ է գալիս ցանը` շատ խոշոր, վառ կարմիր բծեր, սկզբից դեմքին, ականջների հետևում, պարանոցին, հետո` ողջ մարմնին, իսկ երրորդ օրը` ձեռքերի և ոտքերի ծալվող հատվածներին, մատներին: Դրանից հետո մարմնի ջերմաստիճանը աստիճանաբար իջնում է, ցանի գույնը մգանում է, սկսում է թեփոտվել, իսկ 1-1,5 շաբաթ հետո լրիվ վերանում է: Երբեմն, երբ ցանը լինում է, մարմնի ջերմաստիճանը նորից է բարձրանում: Երեխայի համար պարտադիր է անկողնային ռեժիմը և շատ հեղուկը:
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 9-14 օր: Ինֆեկցիան փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Երեխան վարակիչ է հիվանդության հենց առաջին օրից և ողջ ընթացքում, քանի դեռ ցանը կա:
Ինչից զգուշանալ. բարդություններից, ինչպիսիք են բրոնխիտը, ականջաբորբը, լիմֆադենիտը, թոքաբորբը, մենինգաէնցեֆալիտը:
Քութեշ
Մանկական սուր-վարակիչ հիվանդություն է, սկսվում է հանկարծակի, ջերմության բարձրացումով, գլխացավով, կոկորդի ցավով, փսխումով: Նշագեղձերը խիստ կարմրում են , լեզուն ծածկվում է գորշավուն-սպիտակ փառով: Առաջին օրվա վերջում կամ երկրորդ օրն ի հայտ է գալիս մանր կետավոր մաշկացան, որն սկսվում է պարանոցից և տարածվում ողջ մարմնով: Այն անցնում է մեկ շաբաթվա ընթացքում, հետք չի թողնում, մաշկը կարող է մի քիչ թեփոտվել:
Գաղտնի շրջանը կարող է տևել 2 ժամից 10 օր: Քութեշը փոխանցվում է ոչ միայն օդա-կաթիլային ճանապարհով, այլև հիվանդի սպասքի, անկողնային պարագաների, խաղալիքների միջոցով:
Ինչից զգուշանալ. բարդություններից, այն կարող է ազդել երիկամների, սրտի վրա:
Կարմրախտ
Հիվանդությունը սկսվում է թեթև տկարությունից, թույլ գլխացավով, թեթև հարբուխով և հազով: Հազվադեպ, բայց երբեմն նաև բարձրանում է մարմնի ջերմաստիճանը մինչև 380C: Ցանը սովորաբար դրսևորվում է հիվանդության առաջին-երկրորդ օրը: Սկզբից դեմքին, հետո տարածվում է ողջ մարմնով և պահպանվում է մեկ շաբաթ:
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 11-24 օր: Այն փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Երեխան վարակիչ է համարվում ցանի դրսևորումից առաջ մեկ շաբաթ և ցանից հետո 10 օր շարունակ:
Ինչից զգուշանալ. բարդություններից, որը կարող է դրսևորվել արթրիտի ձևով: Կարմրախտը հատկապես վտանգավոր է հղիների համար, քանի որ պտղի արատների զարգացման պատճառ կարող է դառնալ: Այն հղիության ընդհատման անմիջական ցուցում է հանդիսանում:
Ի դեպ
Ցանը լինում է նաև.
-
Վարդացան. վիրուսային հիվանդություն է, այն նաև ՙերեքօրյա տենդ՚ են անվանում: Դրսևորվում է հանկարծակի, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (երբեմն, մինչև 39-400C), այն պահպանվում է 2-3 օր, հետո կարգավորվում է, մեկ օր անց մարմնի վրա մանր վարդագույն ցան է առաջանում, մատով սեղմելիս գունատվում է: 3-7 օր հետո ցանը վերանում է: Բժիշկները հազվադեպ են այս հիվանդությունը ախտորոշում, որովհետև ծնողները երեխային անմիջապես հակաբիոտիկ են տալիս, իսկ ցանն էլ ալերգիկ ցանի տեղ են ընդունում:
Ինչ անել. տենդի դեպքում միայն ջերմիջեցնող հաբեր տալ ու շատ հեղուկ: Ցանը կանցնի նաև առանց հակահիստամինային դեղորայքի:
-
Քրտնացան. սովորաբար լինում է նորածինների մոտ: Կարմրավուն մանր բշտիկացան է, թափանցիկ հեղուկով լցված, առավելապես, կրծքավանդակին, թիկունքին, պարանոցային ու աճուկային հատվածում:
Ինչ անել. չփաթաթել երեխային, լողացնել կալիումի պերմանգանատի թույլ լուծույթ կամ կատվալեզվիկի թուրմ ավելացված ջրով: Իսկ հետո ցանի վրա մանկական փոշի լցնել:
-
Վեզիկուլոպուստուլոզ. քրտնացանի հետևանքն է: Եթե այն ժամանակին չբուժել, ապա բշտիկները (պուստուլաները) կարող են թարախակալվել ինֆեկցիայի ներթափանցման պատճառով:
Ինչ անել. բժշկի հանձնարարականներով թարախաբշտիկները մշակել հակասեպտիկ դեղորայքով և մանկական փոշիով:
Լեզուն մարդու ներքին օրգանների հայելին է: Նրա ամեն մի հատված կապված է որևէ օրգանի հետ:
1. Լեզվի ծայրի կարմրությունը վկայում է սրտի աշխատանքի թուլության մասին, որը կարող է իշեմիկ հիվանդության պատճառ դառնալ:
2. Դեղին փառը ազդանշան է, որ լյարդը ծանրաբեռնված է:
3. Լեզվի հիմքի հաստ փառը աղեստամոքսային համակարգի և երիկամների ֆունկցիայի խանգարման նշան է:
4. Լեզվի վրայի ճաքերը կարող են վկայել արյան և էնդոկրին համակարգի հիվանդությունների մասին:
5. Չոր լեզուն տենդային վիճակի ուղեկիցն է, երկարատև վարակային պրոցեսի՝ օրինակ, չբուժված բրոնխիտի կամ ցիստիտի ախտանիշ:
6. Կապտամանուշակագույն լեզուն վկայում է, որ օրգանիզմը բավարար թթվածին չի ստանում, կամ էլ առկա է բրոնխա-թոքային հիվանդություն:
7. Հարթ լեզուն լեղապարկի խնդիրների ախտանշան է: Իսկ լեղարտադրության ֆունկցիայի խանգարումից լեզուն դառնում է կանաչավուն, բերանը՝ դառնահամ:
8. Երբ լեզվին հայտնվում են վառ կարմիր հետքեր, ուրեմն առկա է ալերգիա որևէ սննդի կամ դեղի նկատմամբ:
9. Կոշտ, ալիքաձև լեզուն նյութափոխության խանգարումների, ենթաստամոքսային գեղձի, շաքարախտի նշան է:
10. Երբ լեզուն չի կարողանում հստակ զգալ կերակրի համը, լեզվի ռեցեպտորները նորմալ չեն աշխատում, ապա խանգարված է նյարդային համակարգը, առկա է տևական սթրես, ընկճախտ:
Ընդունված է ասել, որ աչքերը հոգու հայելին են, եւ դրանց ոչ այնքան ճիշտ խնամքը կարող է հանգեցնել շրջակա միջավայրի ողջ գեղեցկության կորստի։
Տեսողության խանգարումները անհանգստացնում են տարբեր տարիքի միլիոնավոր ամերիկացիների, իսկ նրանցից 36 միլիոնը կրում են կոնտակտային ոսպնյակներ։ Փափուկ կոնտակտային ոսպնյակները առաջին անգամ ստեղծվել են 1971թ, բայց այս հասկացությունը շրջանառվել է դեռեւս 1508թ. Լեոնարդո դա Վինչիի կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ կոնտակտային ոսպնյակները հեշտ է կրել, եւ դրանք գրեթե անվնաս են, կան որոշակի նախազգուշական միջոցներ, հայտնել է Medical Daily-ին։
- Լվանալ ձեռքերը
Կոնտակտային ոսպնյակներին կամ աչքերին դիպչելուց առաջ լվացեք Ձեր ձեռքերը։ Հասկանալի պատճառներով մեր ձեռքերը իրենց վրա կրում են բազմաթիվ բակտերիաներ, եւ այդ պատճառով չպետք է թույլ տալ, որ բակտերիաները ընկնեն աչքերի մեջ։ - Կոնտակտային ոսպնյակներով մի մտեք անկողին
Եթե Ձեր կոնտակտային ոսպնյակները նախատեսված չեն քնելու համար, ապա քնելուց առաջ միշտ հանեք դրանք։ 2011թ. հետազոտությունը ցույց է տվել, որ կոնտակտային ոսպնյակներով քնելը կարող է կուրություն առաջացնել։ - Օգտագործեք ախտահանիչ լուծույթներ
Ձեր կոնտակտային ոսպնյակների տեսակից կախված՝ համոզվեք, որ օգտագործում եք ճիշտ լուծույթ։ Շատ կարեւոր է մաքրել ոսպնյակները համապատասխան լուծույթով՝ դրական ազդեցություն ունենալու համար։ - Մի օգտագործեք նույն նյութը երկրորդ անգամ
Նույն լուծույթը երկրորդ անգամ օգտագործելով՝ հնարավոր է խնայել մի քանի դոլար, բայց այն կարող է աչքի ինֆեկցիա առաջացնել։ - Ժամանակին փոխեք Ձեր ոսպնյակները
Ոսպնյակների օգտագործումը իրենց ժամկետից ավելի երկար կարող է վնասել աչքի եղջերաթաղանթը։ - Չի կարելի մաքրել ոսպնյակները թքով
Բերանի խոռոչում հազարավոր բակտերիաներ կան, եւ եթե դրանք ընկնեն աչքի մեջ, ապա կարող են գրգռել եւ բորբոքել այն։ Այդ պատճառով ավելի լավ է ճանապարհ ընկնելիս, վերցնել լինզայի համար նախատեսված լուծույթը եւ մաքրել այն։ - Հանեք ոսպնյակները, եթե անհարմարություն եք զգում
Ցավը մի միջոց է օրգանիզմի համար՝ արտահայտելու, որ ինչ-որ բան այն չէ։ Այնպես որ, եթե Դուք որեւէ ցավ կամ անհարմարություն եք զգում Ձեր ոսպնյակները կրելիս, մի սպասեք, պարզապես հանեք ոսպնյակները։ Հնարավոր է, որ դրանք վնասվել են կամ այնտեղ բակտերիա կա, որը գրգռում է աչքը։ Այդ պատճառով ավելի լավ է հենց սկզբից Ձեզ ապահովագրեք վնասներից։