2012 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Գյումրու բժշկական կենտրոն»-ի հանդիսավոր բացումը, որն ազդարարեց ժամանակակիցբուժօգնության ներդրման սկիզբը ՀՀ Շիրակի մարզում։ Նորակառույց «Գյումրու բժշկական կենտրոն»-ի շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ,ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշերին համապատասխանող կառույց է, որն իր տեսակի մեջ եզակի է ՀՀ մարզերի շրջանում։ Գյումրիում կառուցված այս գերժամանակակից բժշկական կենտրոնի կարիքն իսկապես ուներ ՀՀ Շիրակի մարզը, որն իր որակյալ բժշկական ծառայություններով արդեն երկու տարի սպասարկում է Շիրակի մարզի բնակչությանը։ Նոր բժշկական կենտրոնը հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզի և հատկապես Գյումրի քաղաքի բնակչությանը ստանալ որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ։