Մերսողը իրականացնում է մաշկի, մկանների և հյուսվածքների վրա ուղղված մեխանիկական ազդեցություններ, որոնք նպաստում են ընդհանուր առողջության բարելավմանը, հոգնածության նվազեցմանը և վերականգնողական գործընթացների արագացմանը։ Նա գնահատում է մկանային լարվածությունը, արյան շրջանառության առանձնահատկությունները և մարմնի ընդհանուր վիճակը։
Աշխատանքի նպատակը՝
Նպաստել՝
մկանային լարվածության նվազեցմանը,
ցավի թեթևացմանը,
արյան և ավշային շրջանառության բարելավմանը,
հոգեբանական լարվածության նվազեցմանը։
Աջակցել վերականգնողական և կանխարգելիչ գործընթացներին՝
մերսման տարբեր տեխնիկաների կիրառմամբ,
անհատական մոտեցմամբ՝ ըստ ֆիզիկական և առողջական վիճակի։
Օգտագործվող մեթոդներ՝
Կլասիկ թերապևտիկ մերսում
Ռելաքսացիոն մերսում
Լիմֆոդրենաժային մերսում
Կետային (ակուպրեսուրա) մերսում
Սեգմենտալ-ռեֆլեքսային մերսում
Բուժական յուղերի և տեխնիկայի կիրառմամբ մեթոդներ