Գյումրի բժշկական կենտրոն

Էրգոթերապիստ

Էրգոթերապիստը օգնում է բուժառուներին վերականգնել կամ պահպանել այն գործառույթներն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են առօրյա կյանքի, աշխատանքի, ինքնուրույնության և սոցիալական մասնակցության համար:


էրգոթերապիստը աշխատում է՝


Երեխաներ՝ զարգացման ձգձգումներով կամ հաշմանդամությամբ

Մեծահասակներ՝ տարբեր վնասվածքներից, ինսուլտից, հոգեկան առողջության խնդիրներից հետո

Ծերեր՝ ովքեր կորցնում են ինքնուրույնությունը

 

Էրգոթերապիստի աշխատանքի նպատակն է՝


աջակցել բուժառուին՝ ֆիզիկական, մտավոր կամ զգայարանային խանգարումների պայմաններում՝

ինքնուրույն ապրելուն,

ինքնասպասարկման, կրթական, մասնագիտական, խաղային ու սոցիալական ակտիվությանը մասնակցելուն։

 

Էրգոթերապիստի գործառույթները


Աշխատունակության և ֆունկցիոնալ վիճակի գնահատում

Անհատական վերականգնողական ծրագրի մշակում

Սովորեցնում է առօրյա կյանքի հմտություններ՝ (ուտել, հագնվել, լոգանք ընդունել, գրել, շարժվել և այլն)

Օգնում է աշխատել գործիքների, օժանդակ սարքերի (օրինակ՝ հարմարեցված գդալներ, սայլակներ) հետ

Համագործակցություն ֆիզիոթերապիստների, լոգոպեդների, բժիշկների ու ընտանիքի անդամների հետ։