Հատուկ հոգեբանը աշխատում է երեխաների և մեծահասակների հետ, ովքեր ունեն զարգացման, մտավոր, հաղորդակցման, զգայական կամ հոգեկան առողջության խնդիրներ։ Նա հոգեբանական աջակցություն է տրամադրում՝ վերականգնման, կրթության և սոցիալական ինտեգրման գործընթացում։
Հատուկ հոգեբանի թիրախային խումբը՝
Երեխաներ՝ մտավոր և խոսքային խանգարումներով, աուտիզմով, ուշադրության դեֆիցիտով, զարգացման ձգձգումներով, վարքի խանգարումներով
Մեծահասակներ՝ հոգեկան խանգարումներով, հետտրավմատիկ վիճակներով, անձնային դժվարություններով
Ծերեր՝ հիշողության և ճանաչողական խանգարումներով
Աշխատանքի նպատակը
Հատուկ հոգեբանի հիմնական նպատակն է՝
օգնել բուժառուին հասկանալ իր ներաշխարհը,
հաղթահարել խանգարող հոգեբանական և վարքային դժվարությունները,
բարելավել նրա հաղորդակցական, սոցիալական և հուզական կարողությունները՝ ըստ անհատական կարիքների։
Հիմնական գործառույթները
Երեխայի կամ մեծահասակի հոգեբանական վիճակի գնահատում
Զարգացման դժվարությունների, վարքային խնդիրների, անհանգստության և հուզական խանգարումների վերլուծություն
Անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություն
Վարքային թերապիա և աջակցության մեթոդների կիրառում
Ծնողների, բուժանձնակազմի խորհրդատվություն
Անհատական զարգացման ծրագրի կազմում այլ մասնագետների հետ համագործակցաբար։