Հատուկ մանկավարժը իրականացնում է երեխաների և մեծահասակների հոգեֆիզիկական, կրթական, սոցիալական հարմարվողականությանն ուղղված աջակցություն, որոնք ունեն հատուկ կրթական կարիքներ՝ պայմանավորված ֆիզիկական, մտավոր, զգայարանային կամ հոգեկան խանգարումներով: Հատուկ մանկավարժը գնահատում է բուժառուի զարգացման ընթացքում ի հայտ եկած մտավոր և ֆիզիկական խնդիրների բնույթը և դրանց արտահատման աստիճանը։ Հատուկ մանկավարժի նպատակը ոչ միայն ուսուցանելն է, այլև՝ բուժառուին հնարավորություն տալ ապրել լիարժեք կյանք՝ իր հնարավորությունների սահմաններում։
Հատուկ մանկավարժի աշխատանքի նպատակը՝
Աջակցել երեխաների (կամ մեծահասակների)՝ զարգացման առանձնահատկություններով՝
կրթության,
զարգացման,
սոցիալիզացիայի,
ինքնուրույն կյանքի կարողությունների ձևավորման հարցում
Երեխայի ներուժի բացահայտում և զարգացում՝
Անհատական/խմբային մոտեցմամբ՝ ըստ ֆիզիկական, մտավոր կամ հոգեկան վիճակի։
Հատուկ ուսուցման մեթոդներով։