Մանկական ֆիզիկական թերապիստը աջակցում է երեխաների շարժողական զարգացմանը՝ ներառյալ նստելու, կանգնելու, քայլելու, վազելու, ինչպես նաև բարդ շարժումների ձևավորմանը։ Նա գնահատում է երեխայի նյարդամկանային համակարգի զարգացումը, շարժումների համակարգվածությունն ու հավասարակշռությունը։ Նրա նպատակը ոչ միայն շարժողական ֆունկցիայի զարգացումն է, այլև երեխայի համար ակտիվ և ինքնուրույն կյանքի հնարավորություն ստեղծելը։
Աշխատանքի նպատակը՝
Աջակցել երեխաներին՝
շարժողական զարգացման փուլերի անցման,
կեցվածքի և քայլվածքի բարելավման,
խաղային և սոցիալական ակտիվության բարձրացման հարցում։
Երեխայի ներուժի զարգացում՝
անհատական և խաղային մեթոդներով,
հատուկ վարժությունների ծրագրերով,
ընտանիքի և մանկավարժների հետ համագործակցությամբ։
Օգտագործվող մեթոդներ՝
Բոբաթ (NDT) թերապիա
Վոյտայի մեթոդ
Կինեզիոթերապիա (զարգացնող վարժություններ)
Սենսոմոտոր խաղեր
Օրթեզավորում և դիրքային թերապիա
Ջրային թերապիա (հիդրոթերապիա)
Շնչառական և ռելաքսացիոն վարժանքներ