Գյումրի բժշկական կենտրոն

Ֆիզիկական թերապիստ մեծահասակների համար

Ֆիզիկական թերապիստը իրականացնում է մեծահասակների շարժողական, մկանային-ոսկրային և նյարդաբանական ֆունկցիաների վերականգնմանն ու պահպանմանը միտված աջակցություն։ Նա գնահատում է հիվանդի ֆունկցիոնալ վիճակը, շարժունակության սահմանափակումները, ցավի առկայությունը և շարժողական հմտությունների կորուստը։ Նրա նպատակը ոչ միայն ֆիզիկական ֆունկցիայի վերականգնումն է, այլև հիվանդին հնարավորություն տալ լիարժեք ինտեգրվել առօրյա և մասնագիտական կյանքին՝ ըստ իր հնարավորությունների։


Աշխատանքի նպատակը՝


Վերականգնել և զարգացնել մեծահասակների՝

շարժունակությունը,

հավասարակշռությունը,

ուժն ու դիմացկունությունը,

ինքնուրույն գործունեության կարողությունը։


Օգնել հիվանդին՝

նվազեցնել ցավը և ֆունկցիոնալ սահմանափակումները,

կանխարգելել շարժողական հմտությունների հետագա կորուստը,

ձևավորել առողջ կենսակերպի հմտություններ։


Օգտագործվող մեթոդներ՝


Կինեզիոթերապիա (բուժական վարժություններ)

Մանուալ թերապիա

Օրթեզավորում և դիրքային թերապիա

Ֆունկցիոնալ վարժանքներ (քայլք, հավասարակշռություն)

Ֆիզիոթերապևտիկ միջոցներ (ջերմային, էլեկտրական, ուլտրաձայնային)

Շնչառական և ռելաքսացիոն վարժանքներ