Գյումրի բժշկական կենտրոն

Զարգացման մանկաբույժ

Զարգացման մանկաբույժը գնահատում է երեխայի նյարդահոգեբանական, շարժողական, լեզվական, վարքային և սոցիալական զարգացումը։ Նա աջակցում է վաղ տարիքում զարգացման խանգարումների հայտնաբերմանը և կազմակերպում է միջառարկայական թիմի աշխատանքը՝ ապահովելով ժամանակին միջամտություն։ Նրա նպատակը երեխայի զարգացման խթանումն է, վաղ ախտորոշումը և հնարավոր խնդիրների կանխարգելումը։


Աշխատանքի նպատակը՝


Վաղ հայտնաբերում և աջակցություն երեխաներին՝

շարժողական զարգացման հետաձգումներով,

խոսքի և լեզվի զարգացման դժվարություններով,

վարքային և սոցիալական դժվարություններով,

մտավոր և զգայարանային առանձնահատկություններով։


Աջակցել ընտանիքին՝

երեխայի զարգացման գործընթացում կողմնորոշվելու,

միջամտությունների ճիշտ ընտրության,

երեխայի ներուժի առավելագույն օգտագործման հարցում։


Օգտագործվող մեթոդներ՝


Զարգացման ստանդարտ թեստեր և սքրինինգային գործիքներ (SON-R 2, KABC II, Bayley Scales և այլն)

Մանկաբույժ-ծնող համագործակցային մոդել

Խորհրդատվություն և վաղ միջամտության ծրագրերի մշակում

Միջառարկայական թիմային մոտեցում (ֆիզիկական թերապիստ, լոգոպեդ, հատուկ մանկավարժ)

Հետագա դինամիկ հսկողություն և զարգացման մոնիթորինգ