Վերականգնող բժիշկը (ռեաբիլիտոլոգ) իրականացնում է հիվանդների և հաշմանդամություն ունեցող անձանց առողջական վիճակի համալիր գնահատում ու վերականգնողական ծրագրերի մշակում։ Բժիշկը կոորդինացնում է թիմային աշխատանքը՝ ներառելով ֆիզիկական թերապիստներին, հատուկ մանկավարժներին, մերսողներին և այլ մասնագետների։
Նրա նպատակը հիվանդի ֆունկցիոնալ անկախության բարձրացումն է, կյանքի որակի բարելավումը և հիվանդության կամ վնասվածքի հետևանքով առաջացած սահմանափակումների նվազեցումը։
Աշխատանքի նպատակը՝
Աջակցել բուժառուին՝
ֆունկցիոնալ անկախության բարձրացման,
ֆիզիկական, նյարդաբանական ու հոգեբանական սահմանափակումների նվազեցման,
սոցիալական ինտեգրման և ինքնուրույն կյանքի ձևավորման հարցում։
Կազմակերպել և ղեկավարել անհատական վերականգնողական ծրագիր՝
հաշվի առնելով հիվանդի տարիքային, ֆիզիկական ու հոգեկան առանձնահատկությունները։
Օգտագործվող մեթոդներ՝
Կլինիկական և ֆունկցիոնալ գնահատում
Ապացուցողական բժշկության վրա հիմնված վերականգնողական ծրագրավորում
Թերապևտիկ թիմի աշխատանքի համակարգում
Բուժական ֆիզիկական գործոնների ընտրություն և կիրառման հսկողություն
Մեդիկամենտոզ աջակցություն (ցավազրկում, սպաստիկության նվազեցում և այլն)
Կենսակերպի և ինքնուրույնության հմտությունների ձևավորման խորհրդատվություն