Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/email.lib.php on line 863

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/email.lib.php on line 863

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 849

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 859

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 863

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 864

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 868

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 869

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 870
Գյումրի բժշկական կենտրոն
Գյումրի բժշկական կենտրոն

Գյումրու ԲԿ գործադիր տնօրենի շնորհավորանքը՝ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան առիթով

Գյումրու ԲԿ գործադիր տնօրենի շնորհավորանքը՝ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան առիթով 28.12.2018

Սիրելի՛բուժաշխատողներ, հարգելի հայրենակիցներ,


ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Չխախտելովավ անդույթը` ցանկանում եմ առանձնահատուկ հիշել զինվորական մեր բժիշկներին, ովքեր հոգ են տանում հայ զինվորի առողջության մասին։ 


Եվս մեկ տարի պատմության գիրկն է անցնում։ Այն մեզ համար լարված աշխատանքի տարի էր: Բուժաշխատողների մեր մեծ բանակի զօր ու գիշեր նվիրված աշխատանքի շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին, շատ-շատերի առողջությունը վերականգնվեց վիրահատական կամ բժշկական այլ միջամտության շնորհիվ։


Անցնող տարում թե՛ առանձին ոլորտներում առաջընթաց արձանագրեցինք, թե՛առաջիկա բարեփոխումների համար իրավական ու կազմակերպչական ամուր հիմքեր նախապատրաստեցինք։        Այնպես որգալիք տարին մեկնարկում ենք լրջագույն բարեփոխումներ իրականացնելուն նախապատրաստված։ Քանզի 

ցանկացած  երկրում յուրաքանչյուր ծրագիր` լինի քաղաքական, տնտեսական, թե սոցիալական, կյանքի կոչելու ամենաառաջին նախապայմանն առողջ քաղաքացիներ ունենալն է։ Համոզված եմ, որ մեր ջանքերն իզուր չեն անցնի, և 2019-ին կկարողանանք առողջապահության ոլորտում համակարգային այնքան ամուր հիմքեր գցել, որ երկար տարիներ այն անխափան ու արդյունավետորեն ծառայի մեր հայրենակիցների առողջության պահպանմանը։


Ես մաղթում եմ, որ 2019-ին Հայաստանում և ողջ աշխարհում խաղաղություն տիրի։ Որ հայ ընտանիքները բերկրանք ապրեն մանկան ճիչով: Որ առողջ լինեն մեծ ու մանուկ։ Ցանկանում եմ, որ 2019 թվականը դառնա յուրաքանչյուր ընտանիքի ձեռքբերումների և հաջողությունների տարի։ Թող Ամանորի թարմ շունչը 

մտնի յուրաքանչյուր ընտանիք, խինդ ու երջանկություն նաև սեր ու հոգու ջերմություն բերի:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Սիրով՝ Գյումրու ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյան