Եթե անգամ շատ հարմարավետ եք համարում ու չեք ուզում հրաժարվել ցնցուղ ընդունելու համար օգտագործված անձնական սպունգը, փորձեք ավելի իրատես լինել և պայքարել նրա մակերևույթին հաստատված միկրոօրգանիզմների դեմ, կամ, պարզապես ժամանակին դեն նետել:
Հիգիենայի պահպանման համար նախընտրած բնական սպունգներն անցքերով, ճեղքերով կամ շատ ծակոտկեն են։ Սպունգ գործածելու ժամանակ մեռած մաշկի բջիջները լցվում են անցքերի և ճեղքերի մեջ ու հիմք հանդիսանում մանրէների բազմացման համար: Սպունգները սովորաբար օգտագործում են խոնավ միջավայրում, այնուհետև պահում լողասենյակում կամ լվացարանում, որտեղ նույնպես խոնավ միջավայր է, ուստի նրանք երբևիցե չեն չորանում, որը նույնպես մանրէների բազմացման համար նպաստավոր նախապայման է: Նրանք կարող են պարունակել սնկային մարմիններ և հետագայում մաշկային վարակների աղյուր լինել։ Ահա՛, թե ինչու է կարևոր վստահ լինել սպունգի մաքրության մեջ, ժամանակ առ ժամանակ տեղափոխել նրան չոր տեղ և օգտագործել ոչ հաճախակի ու երկար ժամանակ։
Այսպիսով, ինչպե՞ս ճիշտ խնամել սպունգը։ Բժիշկ Փիլիանգն առաջարկում է խնամքի հինգ եղանակ:
Սպունգի ճիշտ խնամքի 5 միջոց
1. Օգտագործումից հետո լվացե՛ք այն, այնուհետև լավ թափահարե՛ք և դրե՛ք պաղ տեղում։ Ամեն օր չորացրե՛ք սպունգը։
2. Մարմնի որևէ հատված սափրելուց հետո խուսափե՛ք երկու-երեք օրվա ընթացքում սպունգ օգտագործել, քանի որ մանրէները կարող են ներթափանցել մաշկի մեջ մանր քերծվածքներից և վերքերից։ Կարիք չկա շաբաթվա մեջ երկու անգամից ավելի օգտվել սպունգից։
3. Երբեք մի օգտագործե՛ք այն դեմքի կամ հիգիենայի գոտիների համար։ Մարմնի այդ մասերը զգայուն են վարակների նկատմամբ։
4. Անկախ նրանից, թե ինչ սպունգ եք օգտագործում, հարկավոր է շաբաթը գոնե մեկ անգամ լվալ այն։ Սուզեք սպունգը քլորով հավելված լուծույթի մեջ մոտ հինգ րոպե, այնուհետև պարզաջրեք։
5. Ժամանան առ ժամանակ տեղափոխե՛ք սպունգը։ «Եթե սպունգը բնական է, հարկավոր է տեղափոխել այն ամեն 3-4 շաբաթը մեկ»- նշում է նա։ «Եթե պլաստիկ նյութից է, կարող եք սահմանափակվել 2 ամսով»։ Հաճախ, բայց ոչ միշտ, եթե նկատում եք որևէ զարգացող բորբոս սպունգի մակերևույթին, հարկավոր է դեն նետել և ձեռք բերել նորը։ Կամ, եթե նկատում եք բորբոսի կամ լճացման հոտ, սա նույնպես նախանշան է, որ ազատվեք դրանից։
Սպունգներին փոխարինող կարող եք օգտագործել նաև կտորից լվացքամիջոցները, որոնք վերոնշյալ խնդիրներ ավելի քիչ են առաջացնում, քանի որ նրանց արհեստական կառուցվածքն ավելի քիչ հավանական են դարձնում մեռած բջիջների կուտակվելը և պակաս նպաստավոր են այլ միկրոօրգանիզմների բույն դնելուն, ինչպես նաև ավելի հեշտ է դրանց լվանալը և չորացնելը։ Գումարած այդ ամենին, դրանք հնարավոր են լվանալ լվացքի մեքենայով և ավելի հեշտ են հրաժարվում ու հաճախ փոխարինում նորով։