
Մարտի 9-ին` ժամը 03:15-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 31 շենքի 11 բնակարանի բնակիչ` 1992 թվականին ծնված Լեւոն Վահրամի Ժամակոչյանը: Վերջինս, ըստ օրթոպեդ-վնասվածքաբան` Ջոն Կարապետյանի, բժշկական կենտրոն է ընդունվել` աջ ազդրի վերին երրորդ առաջամիջյան մակերեսի, աջ ակնակապիճի առջեւից ճակատի շրջանի եւ ձախ վերին շրթունքի շրջանի փափուկ հյուսվածքի, սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով:
Լեւոն Ժամակոչյանը ներկայում գտնվում է «Գյումրի» ԲԿ-ի վնասվածքաբանական բաժանմունքում: Օրթոպեդ-վնասվածքաբանը վերջինիս առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Լեւոն Ժամակոչյանի կյանքին վտանգ չի սպառնում:
«Գյումրի» ԲԿ մամուլի ծառայություն