Գյումրի բժշկական կենտրոն

Ծառայության մասին


«Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերականգնողական ծառայությունը գործում է Ավստրիական մասնաշենքում։


Վերականգնողական ծառայությունը թիմում ընդգրկված են վերականգնողաբանը, զարգացման մանկաբույժը, ֆիզիկական թերապիստները (կինեզիստներ),  հատուկ հոգեբանը, հատուկ մանկավարժը, էրգոթերապիստը, լոգոպեդը, սուրդոթերապիստը և մերսողը։ Գործում է նաև ֆիզիոթերապիայի մասնագիտացված  կաբինետ։ 

 

Աշխատում ենք հետևյալ ախտորոշումներն ունեցող բուժառուների հետ


Կենտրոնական Նյարդային Համակարգի ախտահարումներ՝ ՄՈՒՊ, պերինատալ էնցեֆալոպաթիա, շարժողական և/կամ գլոբալ զարգացման հապաղում, ողնուղեղային ճողվածք


Ծայրամասային նյարդային համակարգի մնացորդային խանգարումներ

 

Զարգացման պերվազիվ խանգարումներ, աուտիստիկ սպեկտրի խանգարումներ


Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ, տագնապային վիճակներ, ուսումնական դժվարություններ


Զարգացման հապաղումներ


Ինտելեկտուալ անբավարարություն (մտավոր հետամնացություն)


Լսողության խանգարումներ


Վիճակներ ամպուտացիայից հետո


Տարբեր ծագման կոնտրակտուրաներ, դեֆորմացիաներ


Տարբեր ծագման հոդաբորբեր


Նյարդամկանային հիվանդություններ


Կեցվածքի շեղումներ (սկոլիոզ, կիֆոզ)


Օրթոպեդիկ վիճակներ, որոնք ունեն վերականգնողական բուժման կարիք


Ողնաշարի ճողվածքներ


Վիճակներ, որոնք ունեն վերականգնողական բուժման կարիք (սիրտ-անոթային, շնչական, ռևմատոլոգիական, մանկաբարձագինեկոլոգիական և այլն)

 

Ծառայության աշխատանքի հիմնական սկզբունքը վաղ միջամտությունն է։