Գյումրի բժշկական կենտրոն

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք





Բաժանմունքում աշխատում են ինչպես ընդհանուր և լապարասկոպիկ, այնպես էլ նեղ մասնագիտական պրոֆիլի փարձառու վիրաբույժներ: Վիրաբուժական բաժանմունքում գործում են ուրոլագիական, նյարդավիրաբուժության, ակնաբուժական, քիթ կոկորդ ականջաբանության, անոթային վիրաբուժության, պրոկտոլոգիական, կրծքային, դիմածնոտային ծառայությունները։

 

Բաժանմունքում իրականացվում են ընդհանուր վիրաբուժական և նեղ մասնագիտական վիրաբուժական միջամտություններ: Բաժանմունքը հագեցած է տեխնիկական սարքավորումներով, որոնք հնարավորություն են ստեղծում կատարել բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ ավելի ժամանակակից մեթոդներով: Բաժանմունքում աշխատանքային գործունեություն են ծավալում արտերկրում վերապատրաստում անցած բազմաթիվ հմուտ մասնագետներ, որոնք իրականացնում են հետևյալ վիրահատությունները՝

 

1) Ստամոքս-աղիքային տրակտ

ü  գաստրէկտոմիա (ամբողջ ստամոքսի հեռացում / այդ թվում լապարասկոպիկ),

ü  ստամոքսի ռեզեկցիա (ստամոքսի մի մասի հեռացում /այդ թվում լապարասկոպիկ),

ü  ստամոքսի և 12 մ /ա թափածակված խոցերի, ինչպես նաև ստամոքսի և աղու վերքերի վնասվածքի դեպքում կարում (այդ թվում լապարասկոպիկ),

ü  հաստ  և բարակ աղիքների ռեզեկցիա (մասնահատում, այդ թվում լապարասկոպիկ),

ü  որդանման ելունի հեռացում (կույր աղիի հեռացում, այդ թվում լապարասկոպիկ),

ü  ուղիղ աղու առաջնային (ցածր) ռեզեկցիա,

ü  նախկինում կիրառված ստոմայի լիկվիդացում (վերականգնում է  աղիքային     տրակտի ամբողջականությունը)։

 

2) Բիլիո-պանկրեատիկ տրակտ

ü  խոլեցիստեկտոմիա` լեղապարկի լապարոասկոպիկ հեռացում,

ü  լեղուղիների կոնտրաստավորում  վիրահատության ժամանակ,

ü  լեղածորանի եւ բարակ աղու միջև բերանակցում,

ü  վիրահատություններ  վերականգնող բիլոդիեստերատիվ անաստոմոզներ (աղիների աղիքային միացում),

ü  վիրահատություններ՝ ենթաստամոքսային գեղձի նեկրոզի, քրոնիկ քարային պանկրեատիտ, ենթաստամոքսային գեղձի կիստաների,

ü  պանկրեատոդուոդենալ մասնահատում։

 

3) Ճողվածքահատում (ինչպես ցանցերի կիրառմամբ, այնպես էլ առանց դրանց)

ü  աճուկային,

ü  ազդրային,

ü  որովայնի սպիտակ գծի,

ü  պորտային,

ü  հետվիրահատական վենտրալ,

ü  ստոձանու կերակրափողային բացվածքի սողացող եւ հարկերակրափողային ճողվածքներ,

ü  ստոձանու հետտրավմատիկ ճողվածքներ։ Կախված ճողվածքի տեսակից վիրահատությունները կատարվում են նաև լապարասկոպիկ եղանակով։

 

4) Վիրահատություններ վահանաձև գեղձի խպիպի ժամանակ (գեղձի  մասնահատում  և ամբողջական հեռացում)։

 

5)  Լյարդի էխինոկոզ։

 

6) Փայծաղի հեռացում (սպլենէկտոմիա) արյան հիվանդությունների և վնասվածքների ժամանակ։

 

7) Վիրահատություններ տարբեր տեղակայման թարախային պրոցեսների ժամանակ։

 

1Անոթային վիրաբուժության

üՎենէկտոմիա,

üՎիրահատություններ զարկերակների վրա / այդ թվում էնդովասկուլյար՝ ներանոթային միջամտություններ, բալոնանգիոպլաստիկա և ստենտավորումներ/։

Գործածվում են լազերային սարքավորումներ, ինչը հնարավորություն է ստեղծում զգալի չափով կրճատել վիրահատության տևողությունը, ստանալ կոսմետիկ էֆեկտ, էապես նվազում է հետվիրահատական հոսպիտալիզացիայի ժամանակահատվածը:

 

2Պրոկտոլոգիական ծառայությանը կարող են դիմել հետևյալ խնդիրներով.

üթութք,

üհետանցքային աղու ճաք,

üսուր պարապրոկտիտ,

üուղիղ աղիքի խուղակներ,

üպոչուկի էպիթելային ուղիների բորբոքում (կիստա), փորկապություններ, դիսբակտերիոզներ:

Կատարվում են հաստ և ուղիղ աղիքի, շեքի  և պոչուկ-սրբանային շրջանի, կոնքի հատակի ռեկոնստրուկտիվ և պլաստիկ վիրաբուժական հիվանդությունների բուժում:

3 Նյարդավիրաբուժական միջամտություններ

ü  Անհետաձգելի,

ü  Պլանային։

 

4 Քիթ-կոկորդ-ականջաբանություն

 

5Պլաստիկ վիրաբուժության ծառայություն

 

6Ուրոլագիական ժառայություն։

Մեր մասնագետները

Հրաչ Մարտիրոսյան
Հրաչ Մարտիրոսյան
վիրաբույժ
Մանրամասն
Արթուր Սահակյան
Արթուր Սահակյան
վիրաբույժ
Մանրամասն
Արմեն Գաբրիելյան
Արմեն Գաբրիելյան
վիրաբույժ
Մանրամասն
Արմեն Ափինյան
Արմեն Ափինյան
պրոկտոլոգ
Մանրամասն
Արտակ Սարգսյան
Արտակ Սարգսյան
վիրաբույժ
Մանրամասն
Կարեն Այվազյան
Կարեն Այվազյան
ռադիոլոգ
Մանրամասն
Արամ Մելքոնյան
Արամ Մելքոնյան
ուրոլոգ
Մանրամասն
Հարություն Ղուկասյան
Հարություն Ղուկասյան
վիրաբույժ
Մանրամասն
Հրաչ Ժամակոչյան
Հրաչ Ժամակոչյան
վիրաբույժ
Մանրամասն
Արթուր Հարությունյան
Արթուր Հարությունյան
անոթային վիրաբույժ
Մանրամասն
Արման Սարգսյան
Արման Սարգսյան
լապարասկոպիկ վիրաբույժ
Մանրամասն
Մայիս Խաչատրյան
Մայիս Խաչատրյան
ուրոլոգ
Մանրամասն