ՀՀ կառավարության որոշմամբ՝ միավորվելու են «Գյումրի» բժշկական կենտրոնի եւ «Սամարիթեր» հիվանդանոցի հեմոդիալիզի բաժանմունքերն: Այս պահին «Գյումրի» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքում բնականոն աշխատանքին զուգահեռ՝ իրականացվում է համապատասխան կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի հնարավոր լինի առաջիկայում բուժօգնություն տրամադրել այժմ «Սամարիթերում» բուժում ստացող հիվանդներին: «Սամարիթերում» այս պահին բուժվում է 27 հիվանդ:
Այս պահին «Գյումրի» բժշկական կենտրոի հեմոդիալիզի բաժանմունքը 53 հիվանդներին սպասարկում է 11 սարքավորումներով, բացի այս առկա են նաեւ պահեստային սարքավորումներ: Բուժօգնությունը կազմակերպվում է երեք հերթափոխով:
«Գյումրի» բժշկական կենտրոնում հեմոդիալիզային սեանս իրականացնելու համար անհրաժեշտ ֆիլտրը, կոնցենտրատորը՝ հիմնային և թթվային խթանյութը, հոսքային գծերը և երակային, զարկերակային ասեղներն օգտագործվում են միանվագ, բաժանմունքը ունի ժամանակակի ջրի մաքրման կայան, որն ի վիճակի է սպասարկել միաժամանակ 16 ապարատ:
14 ապարատի պարագայում երեք հերթափոխով բաժանմունքը կարող է սպասարկել 84 հիվանդի:
Բաժանմունքն իր տեխնիկական հագեցվածությամբ միակն է Շիրակի մարզում: Հեմոդիալիզի սրահը մինչ այս բաղկացած էր երեք բաժնից, սակայն շուտով գործելու է նաեւ չորրորդը:
«Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն