10.08.2017
2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Գյումրի բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի ծառայությունում իրականացվել է 173 կորոնար անոթների անգիոգրաֆիա, 113 հիվանդ ստենտավորվել է:
Գյումրի բժշկական կենտրոնում «Կյանքի ստենտ» ծրագրով՝պետական պատվերի շրջանակներում, սրտի անհետաձգելի վիրահատության է ենթարկվել 67 հիվանդ:
Նշենք, որ Գյումրի բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի ծառայություն հիվանդներ դիմում են Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերից:
Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն