Գյումրի բժշկական կենտրոն

Ծննդյան օրը վերակենդանացած հիվանդի երախտիքի խոսքը` բժշկին

Ծննդյան օրը վերակենդանացած հիվանդի երախտիքի խոսքը` բժշկին 07.08.2017

 

Գյումրի քաղաքի բնակիչ Արշալույս Մովսիսյանը 2017 թվականի հուլիսի 24-ին ծանր առողջական վիճակով`շնչառական անբավարարությամբ, տեղափոխվելով եւ ապաքինվելելով Գյումրի բժշկական կենտրոնում, հուզիչ երախտիքի խոսք է հայտնել բժշկական կենտրոնի փոխտնօրեն, վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Խաչատրյանին (լուսանկարում):


«Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն` Արմեն Իսահակյանին

ՀՀ քաղաքացի Արշալույս Մովսիսյանից


Հուլիսի 24-ին (իմ ծննդյան օրն է) շատ ծանր վիճակով ինձ տեղափոխեցին Գյումրի բժշկական կենտրոն` ընդունվեցի վերակենդանացման բաժանմունք: Շնորհիվ այս բաժնի բոլոր բուժաշխատողների, բաժնի վարիչ Արմեն Խաչատրյանի ղեկավարությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական հիմտության եւ հոգատարության, կարճ ժամանակում՝ հուլիսի 24-ին,  ես ծնվեցի 2-րդ անգամ:


Իմ խորին երախտագիտություն եմ հայտնում Ձեզ` բժիշկ Արմեն Խաչատրյան եւ ձեր ղեկավարած ողջ անձնակազմին: Շնորհակալություն, որ դուք կաք, թող օրհնվի նաեւ Ձեր ծնունդը: Այս ամենից հետո, աշխարհն ինձ համար ավելի բարիացավ, կյանքն ավելի քաղցրացավ: Ամենակարեւորը, որ բժիշկները իմ համար դարձան սպիտակ հրեշտակներ եւ լուսավոր ուղեցույց կյանքի եւ մահվան խաչմերուկում: Թող արեւկող լինի բոլոր բժիշկների կյանքի ճանապարհը:


Հաճախ ենք խռովել իրարից` ես ու այս աշխարհը

Հաճախ ենք եղել իրար դեմ` ես ու այս աշխարհը

Այդ օրն ապրեցի երջանիկ այն պահը, երբ իրար ժպտացինք` ես ու այս աշխարհը»,-իր խոսքում նշել է Արշալույս Մովսիսյանը: