
Սիրելի կանայք եւ աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` տարվա ամենագեղեցիկ տոնի առթիվ: Ձեր բարությամբ ու անսահման համբերությամբ, դժվարություններին դիմակայելու կարողությամբ ու անսպառ լավատեսությամբ, ձեր անմնացորդ նվիրումով դուք ամբողջացնում եք հայ կնոջ կերպարն ու արժանի եք ամենաբարձր գնահատանքի:
Գարնանաբույր այս տոնի առթիվ ուզում եմ հատուկ շնորհավորել առողջապահության ոլորտում աշխատող կանանց, եւ շնորհակալություն հայտնել իրենց հասանելիք աշխատանքն անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարելու համար: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքում եւս կրողն եք այն գիտակցության, թե որքան կարեւոր է ձեր ներդրումը նաեւ «Գյումրի» բժշկական կենտրոնի զարգացման գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով, ձեզ ցանկանում եմ կանացի երջանկություն եւ առողջություն:
«Գյումրի» ԲԿ տնօրեն` Արմեն Իսահակյան