Ժամանակակից հասարակության մեջ բուժքրոջ մասնագիտությունը համարվում է ամենամասսայականը: Բուժքրոջ մասնագիտական գործունեության էթիկական հիմքն է հանդիսանում մարդասիրությունը և գթասրտությունը: Բուժքույրական գործի նկատմամբ պահանջները ունիվերսալ են և անհրաժեշտ մարդու ծննդյան պահից մինչև մահ: Այցելուի, հիվանդի և նրա ընտանիքի մոտ բուժքրոջ հանդեպ հարգանք և վստահություն է ծագում միայն այն դեպքում,
երբ նա տիրապետում է շփման արդյունավետ ունակություններին, մակարդակով յուրացված գիտելիք՝ գթասրտություն, համբերություն, մասնագիտության անթերի տիրապետում:
Էթիկայի նորմերի ուղեցույց
Ձեզ դիմելիս այցելուն/հիվանդը պետք է ունենա այն զգացողությունը, որ Դուք պատրաստակամ եք իրեն օգնելու հարցում։ Ձեր պատրաստակամությունը արտահայտելու համար անհրաժեշտ է.
Ներկայանալ (կրել տարբերանշան, որը տեսանելի և ընթեռնելի է), հարցնել այցելուի, հիվանդի անունը և խոսելու ընթացքում դիմել նրան «Դուք»-ով
մոտեցող այցելուին (հիվանդին) լսել ուշադրությամբ, մի կողմ դնելով այլ գործերը
հիվանդին տրամադրել բավարար ժամանակ` խնդիրը հասկանալու համար
ժամանակ չունենալու դեպքում ասել՝ «կարող ե՞ք սպասել» կամ «խնդրում եմ մի փոքր սպասեք»:
Լսելու ընթացքում օգտագործել հետևյալ հմտությունները, օրինակ.
գլխով անել (դուք հիվանդին լսում եք)
աչքերի կոնտակտ պահել
առաջ գալ (դուք ուշադրությամբ եք նրան լսում)
օգտագործել «հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք», «հասկանում եմ Ձեզ», նախադասությունները: Թվում են պարզ բառեր, բայց շատ իմաստալից են և նպատակային:
Լինել համբերատար, հիվանդին ընդհատել ՝ Ձեր կարծիքը արտահայտելու կամ մեկնաբանություն անելու համար: Հիվանդին պատասխանել հանգիստ և բարեհամբույր տոնով, պահպանել հիվանդի անձնական տվյալների գաղտնիությունը,չխոսել հիվանդի ներկայությամբ հիվանդի ախտորոշումից: Խոսել պարզ, հիվանդին հասկանալի լեզվով, խուսափել հիվանդի համար անհասկանալի բժշկական տերմիններից:
Ուշադրություն դարձնել ժեստերի և պահվածքի վրա, որի միջոցով էլ կարելի է արտահայտել հետևյալը՝
ժպտալ
համբերություն ցուցաբերել:
Լինել համբերատար, հիվանդին ընդհատել ՝ Ձեր կարծիքը արտահայտելու կամ մեկնաբանություն անելու համար: Հիվանդին պատասխանել հանգիստ և բարեհամբույր տոնով, պահպանել հիվանդի անձնական տվյալների գաղտնիությունը,չխոսել հիվանդի ներկայությամբ հիվանդի ախտորոշումից: Խոսել պարզ, հիվանդին հասկանալի լեզվով, խուսափել հիվանդի համար անհասկանալի բժշկական տերմիններից:
Ուշադրություն դարձնել ժեստերի և պահվածքի վրա, որի միջոցով էլ կարելի է արտահայտել հետևյալը՝
ժպտալ
համբերություն ցուցաբերել:
Անձնական խնդիրները խոչընդոտ չպետք է հանդիսանան աշխատանքի վայրում։
Ոչ վերբալ շփման կարևոր հանգամանքներից մեկն է բուժքրոջ արտաքին տեսքը: Եթե նա մասնագիտական տեսակետից ճիշտ է հագնված, անպայման կներշնչի վստահություն:
Բուժքույրը պարտավոր է բացի վայելուչ վերաբերմունքից կրի մասնագիտական ճիշտ հանդերձանք:
Մասնագիտական ճիշտ հանդերձանքի առավելություններն են`
1.Նպատակը
Ինֆեկցիայի փոխանցման նվազեցում և կանխում
3. Աշխատանքային հագուստ
Մաքուր և կոճկված
Պետք է փոխվեն ամեն օր կամ կեղտոտվելու ղեպքում ավելի շուտ (արյուն, կենսաբանական հեղուկներ ...)
Չպետք է լինի երկար թևքերով: Այն խանգարում է ձեռքերի լավ լվացմանն ու ախտահանմանը, ավելին` թրջվելու դեպքում դրանք նպաստում են միկրոօրգանիզմների զարգացմանը
4. Կոշիկներ
Անաղմուկ
Փակ
Լվացվող
Հարմարավետ և հարմարեցված կանգնած դիրքերի համար
5. Զարդեր
Ոչ մի ապարանջան կամ ժամացույց
Ոչ մի մատանի, ամուսնական մատանին հանդուրժելի է
Ոչ մի վզնոց, շղթան հանդուրժելի է վերնազգեստի տակից
Ոչ մի կախված ականջօղ
6. Մազեր
Կարճ կամ հավաքված, չպետք է շփվեն վերնազգեստի օձիքին
Մաքուր
7. Եղունգներ
Կարճ
Մաքուր
Առանց լաքի և արհեստական եղունգների
Մասնագիտական ճիշտ հանդերձանքը նպաստում է բուժման ճիշտ որակին:
Այսօր բոլոր մասնագիտություններն էլ ընդունում են այս վարքագիծը որպես էթիկայի նորմեր:
Էթիկան - դա փիլիսոփայության մի բաժին է, որտեղ բացահայտվում է՝ կարող է արդյոք գործողությունը գնահատվել որպես ճիշտ կամ սխալ: Դա սկզբունքների հավաքածու է, որտեղ բաժանվում է ճիշտ վարքը սխալից:
«Էթիկետ» տերմինը ֆրանսիական ծագում ունի – ćtiguctt – պիտակ, քարտ և թարգմանաբար նշանակում է վարքի սահմանված ձև:
Գյումրու բժշկական կենտրոնի ընդունարանի գլխավոր բուժքույր Արուսյան Գեւորգյան