
Ապրիլի 28-ին Գյումրու բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ Անդրանիկ Հովհաննիսյանը կատարել է գանգուղեղի վնասվածքի հերթական բացառիկ վիրահատությունը:
Ծանր բաց գանգուղեղային վնասվածք, գանգի թաղի ոսկրերի ներմղված կոտրվածք՝աջից, գանգի հիմի կոտրվածք, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ ստացած 31-ամյա տղամարդը ենթարկվել է ռեզեկցիոն-դեկոմպրեսիոն տրեպանցիա վիրահատության՝ներմղված ոսկրաբեկորների հեռացումով:
Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն