Գյումրի բժշկական կենտրոն

Մասնագետների համար / Թերապիա / Կրծքային հեղձուկ

Կրծքային հեղձուկ 25.07.2016

Սրտի իշեմիկ հիվանդության հիմնական  արտահայտությունը կրծքային հեղձուկի  նոպան է, որին բնորոշ է կրծքավանդակում տեղակայված ցավը: Այն առաջանում է ժամանակ առ ժամանակ եւ կենտրոնանում է  կրծոսկրի հետեւում: Գրավում է մեծ մակերես եւ տարածվում է դեպի ծնոտը, ատամները: Հաճախակի ճառագայթում է երկու ոսկրագոտիները եւ ձեռքերը, միջթիակայնի շրջանը, ստամոքսի շրջանը  կամ կրծոսկրից ձախ եւ ճառագայթվում են միայն ձախ ուսը եւ թիակը:  Ցավերը արտահայտվում են միայն ձախ ձեռքում եւ ձախ ձեռքի արմնկային հոդի շրջանում:


Կրծքային հեղձուկը արտահայտվում է սեղմող, ճնշող, սուր բնույթի ցավերով: Դրանք մեծ մասամբ ընդգրկում են ամբողջ կրծքավանդակի առաջնային հատվածը: Ցավերի առաջացումը կարող է կապված լինել նյարդահուզական լարումների եւ ֆիզիկական գերբեռնվածության հետ:


Տարբերակվում է  հանգստի եւ լարվածության ստենոկարդիա:


Լարվածության ստենոկարդիան ամենատարածված ձեւն է, կապված է ֆիզիկական լարվածության հետ: Ցավը ստիպում է հիվանդին կանգ առնել, խորը շնչել եւ մեծ մասամբ 3-ից 5 րոպեի ընթացքում այն անցնում է: Ցավեր առաջանում են ուտելուց, սառը օդ շնչելուց հետո՝նկատվում է սառը քրտինք, գունատություն, առաջանում է վախի, սարսափի զգացում:


Շարունակելի


 

Երազիկ Հարությունյան