
Հուսո աստղ ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում Գյումրու բժշկական կենտրոնը պահպանել է առաջատարի իր դիրքերը: Համազգային վստահություն խորհուրդը, երկրորդ տարին անընդմեջ, իրականացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն Տարվա լավագույն մարզային բժշկական կենտրոն է ճանաչել Գյումրու բժշկական հաստատությանը: Հուսո աստղ ամենամյա մրցանակաբաշխությանը պատվավոր մրցանակը ստանալու համար մայրաքաղաք մեկնած Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը հպարտությամբ նշել է, որ լավագույնի կոչումը պատվաբեր է, մրցանակը՝ պարտավորեցնող:
Մանրամասները՝ Շիրակ հանրային հեռուստաընկերության տեսանյութում: