
Հուլիսի 14-ին աշխատանքային այցով Գյումրու բժշկական կենտրոնում էր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար՝ Արմեն Մուրադյանը: Նախարարը ծանոթացել է հեմոդիալիզի բաժանմունքում ծավալվող աշխատանքներին, հետաքրքվել բուժում ստացող պացիենտների որպիսությամբ: Այնուհետ, բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն՝Արմեն Իսահակյանի եւ աշխատակազմի հետ քննարկել են առաջիկա անելիքները սրտի միջամտական վիրահատությունը մատչելի դարձնելու համար:
Աշխատանքային այցի ավարտին նախարարը ճեպազրույց է ունեցել նաեւ բժշկական կենտրոնի երիտասարդ բժիշկների հետ:
Գյումրու բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին