Սիրելի բուժաշխատողներ,
«Գյումրու բժշկական կենտրոնի» եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Արդեն բարի ավանդույթ է դարձել մեր երկրում նշել այս տոնը` որպես արժեւորումն այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի, որ իրականացնում ենք մենք, աշխատանք, որը պահանջում է բարձր արհեստավարժություն ու մարդկային որակներ: Սրտացավությունը, հոգատարությունն ու կարեկցանքը մեր առօրյայի պարտադիր մասն են կազմում եւ ոչ պակաս կարեւոր են համապատասխան մասնագիտական պատրաստվածությունից:
Առողջապահության ոլորտը մեր ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրամասերից մեկն է, այդ իսկ պատճառով առանձնահատուկ տեղ է հատկացվում նրա առջեւ ծառացած խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում` ուղղված բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավմանն ու տեխնիկական վերազինմանը, ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների աճի ապահովմանը, աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: Այդ ամենն արվում է հանուն մեկ նպատակի` հանրապետության բնակչության բուժսպասարկման եւ բուժօգնության մակարդակի շարունակական բարձրացման, մարդկանց առողջության պահպանման:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:
Հարգանքով՝ «Գյումրու բժշկական կենտրոնի» գործադիր տնօրեն ԱրմենԻսահակյան