Հունիսի 10-ին եւ 11-ին բարեգործական հիմունքներով՝«Գյումրի» բժշկական կենտրոնում, ՀՀ առողջապահության նախարարության օժանդակությամբ հերթական անգամ տարաբնույթ վիրահատություններ է իրականացրել հայազգի հայտնի վիրաբույժ Ջանի Հադաթը: Երկու օրերի ընթացքում վիրահատվել են 30 հիվանդ եւ ախտորոշվել՝700-ը: Սա բժշկական գիտությունների դոկտոր Հադաթի 37-րդ այցն էր Հայաստան՝անվճար վիրահատություններ կատարելու նպատակով:
Ի երախտագիտություն ցուցաբերած անգնահատելի մարդասիրական վերաբերմունքի եւ անձնուրաց աշխատանքի համար, «Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն՝ Արմեն Իսահակայնը Ջանի Հադաթի անշահախնդիր աշխատանքն արժանացրեց շնորհակալագրի:
Ջանի Հադաթի այցելությունները «Գյումրի» բժշկական կենտրոն կլինեն շարունակական:
«Գյումրի»բժշկական կենտրոնի հասրակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին