Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/email.lib.php on line 863

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/email.lib.php on line 863

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 849

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 859

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 863

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 864

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 868

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 869

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gyumrimc.am/public_html/classes/function.php on line 870
Գյումրի բժշկական կենտրոն
Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Ընդհանուր տեղեկություններ / Ի՞նչն է նպաստում նյարդային հիվանդությունների առաջացմանը

Ի՞նչն է նպաստում նյարդային հիվանդությունների առաջացմանը 20.06.2016

Նյարդային հիվանդությունների առաջացման պատճառներ կարող են լինել սթրեսային վիճակները, լարվածությունը, ոչ նորմալ քնի եւ հանգստի ռեժիմը, ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահումը, օդակաթիլային ճանապարհով տարածվող  վիրուսային հիվանդությունները (խոզուկ, ջրծաղիկ, կարմրուկ, հերպես եւ այլն), քիմիական նյութերից թունավորումները, գլխի շրջանի վնասվածքները, անոթային համակարգի խնդիրները, ներքին օրգանների հիվանդությունները, թերսնումը, վիտամինների պակասը, անկանոն սնվելը: Հիվանդության առաջացմանն առավելապես  նպաստում է վիտամին B խմբի եւ  E-ի բացակայությունը, քանի որ սրանք սնուցում են նյարդային բջիջները:


Եղանակային փոփոխությունները ազդում են մարդու տրամադրության եւ հոգեվիճակի վրա: Սակայն անոթային խնդիրներ ունեցողների մոտ առաջանում է զարկերակային ճնշման տատանում՝ անոթային սպազմ, որը իր հերթին բերում է նյարդային համակարգի որոշակի խանգարման:


Սննդակարգը պետք է լինի վիտամիններով, սպիտակուցներով, ածխաջրով հագեցած: Անհրաժեշտ է կանոնավոր սնվել, կարգավորել քնի եւ հանգստի ռեժիմը: Զբաղվել սպորտով, երեկոյան ժամերին զբոսնել: Խրոնիկական հիվանդներին խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել իրենց դեղորայքը՝ առանց ընդհատման: 


Սիրանուշ Հարությունյան

«Գյումրի» բժշկական կենտրոնի նյարդաբան