Գյումրի բժշկական կենտրոն

Մասնագետների համար / Վնասվածքաբանություն և օրթոպեդիա / Կոտրվածքներ

Կոտրվածքներ 16.06.2016

Մարդու օրգանիզմի  ամենաամուր բաղադրիչը,  որն  իր   վրա  հենում է  ողջ մարմինը, ոսկրայի համակարգն է: Մարդու  ոսկրերը ձևավորվում են դեռևս սաղմնային ժամանակահատվածում, ապա անցնում զարգացման ու ամրացման կարևորագույն փուլեր: Կյանքի առաջին իսկ օրվանից կարևոր նշանակություն ունի սննդի միջոցով ոսկրային համակարգին անցնող բնական նյութերի, հանքանյութերի ու վիտամինների շարքը, մասնավորապես կալցիումի առկայությունը, որոնք էլ ոսկրի ամրության հիմնական գրավականն են:

Կոտրվածքներ կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Հիմնականում դրանք վնասվածքների,  դժբախտ պատահարներիանհարմար շարժումների հետևանք են: Ոսկորը կարող է կոտրվել ուղիղ գծով, կամ փշրվել՝բաժանվելով մի քանի մասերի: Դա կապված է ոսկրի ամրության, ինչպես նաև՝ կոտրվածքի պատճառի ու պայմանների հետ՝ հարվածի ամրություն, ուժգնություն:

 

 1 2 


Կոտրվածքները լինում են բաց և փակՓակ կոտրվածքների դեպքում ոսկորը վնասվում է՝ առանց հարակից հյուսվածքների, մկանային շերտի վրա հետևանքներ ունենալու:   Բացկ ոտրվածքների պարագայում նկատվում է նաև տեսանելի վերք, վնասվում են հարակից հյուսվածքները:

Կոտրվել կարող են մարմնի բոլոր ոսկրերը: Մեծ նշանակություն ունի կոտրվածքի տեղակայումը, քանի որ դրանով են պայմանավորված հնարավոր բարդությունները, կոտրվածքի հետևանքով առաջացող հարակից վնասվածքները:

Չափազանց վտագավոր են հոդերի շրջանի կոտրվածքները: Հոդերի կոտրվածքները հանդիպում են հիմնականում տարեցների մոտ: Օստիոպորոզը, ոսկրերի խտության անկումը, նպաստում են, որպեսզի ժամանակի ընթացքում, ինչպես նաև վնասվածքների, արտակարգ իրավիճակների դեպքում, կոտրվեն հատկապես կոնքազդրային հատվածի ոսկրերը, ինչպես  և հոդերը:

3  4

Կարևոր է ցանկացած հատվածի կոտրվածքի դեպքում տուժողի մարմնի անշարժացումը, որևէ կոշտ առարկայով ֆիքսումը: Ցանկացած կոտրվածք կամ ոսկրի ճաք բավական ցավոտ կարող է լինել, շատ դեպքերում գրանցվում են ուշագնացության կամ շոկի պատկերներ: Ուստի  արագ ցավազրկումըևս կարևոր գոծոն է:

 Կոտրվածքների ամենամեծ վտանգն այն է, որ փշրված  կամ  վնասված  ոսկորը  կարող  է  վնասել  հարակից  օրգանը,  նյարդային կամ մկանային հյուսվածքը: Ողնաշարային կամ ողային հատվածի կոտրվածքերի  դեպքում  կարող են  վնասվել  նաև  կենսական  նշանակություն  ունեցող  օրգան-համակարգերը:

 

4 6


Կոտրվածքի  և  դրա  բնույթի մասին  նախնական տեղեկություն հաղորդող փորձված և բավականին ֆորմատիվ մեթոդ է ռենտգեն  հետազոտությունը: Սա այն հետազոտությունն  է,   որն արվում  է առաջնահերթորենԼինում են դեպքեր, երբ  վնասվածքաբան- վիրաբույժները  վիրահատական  եղանակով են  կարողանում  վերականգնել ոսկրի նախկին տեսքն ու դիրքըՈրպես  կանոն վնասվածքները  վերականգնվում  են  տևական ժամանակ գիպսի օգնությամբ անշարժացման եղանակով:

 

7 8


 

Գիպսը  հանելուց  հետո  բոլոր  հիվանդներն էլունենում են վերականգնման  փուլանցնելու  անհրաժեշտություն: Տևական ժամանակ անշարժ ու անգործ մնացած  վերջույթները բավական լուրջ  առողջական խնդիրներ են ունենում: Անշարժացած ու անգործության են մատված լինում նաև այդ  հատվածի մկաններն ու  անոթները, ինչի  հետևանքովկոտրվածքի  շրջանում  հետաճ  է նկատվում:

Հետվնասվածքային կազդուրման ժամանակահատվածը բավական կարևոր է յուրաքաչյուր հիվանդի համար: Այս ընթացքում անհրաժեշտ է լինում ֆիզիոթերապևտիկ մի շարք վարժությունների ու մարզումների իրականացում, որոնք ստիպում ե նտևական ժամանակ անգործությունից հետաճ արձանարած մկաններին վերստին գործել, զարգանալ:

Մարիամ Ղազարյան

«Գյումրի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոդեպիայի բաժանմունքի բուժքույր