Գյումրի բժշկական կենտրոն

Էնդոկրին վիրաբուժության / Գնացուցակ

Ծառայության հիմնական գործունեությունն է վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդությունների բուժումը: Այն իրականացվում է նորագույն եղանակների կիրառմամբ,  ինչի շնորհիվ նվազեցվել է վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատվել են ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները՝մինչև 1-3 օր:  Ծառայության էնդոկրին վիրաբույժը տիրապետում և ինքնուրույն կատարում են ուլտրաձայնային հետազոտություն և պունկցիոն բիոպսիա, ինչը հնարավորություն է տալիս հստակ պլանավորել վիրահատության տեսակը և ծավալը, կանխել հնարավոր բարդությունները: 

 

Ծառայության աշխատանքի ուղղությունները՝

 

Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժում

 

Վահանաձև գեղձի բարորակ հանգույցների վիրահատական բուժում

Դիֆուզ տոքսիկ /թունավոր/ խպիպի վիրահատական բուժում

Դիֆուզ տոքսիկ /թունավոր/ խպիպի կոնսերվատիվ բուժում

Տոքսիկ հանգուցավոր խպիպի վիրահատական բուժում

Վահանաձև գեղձի քաղցկեղի վիրահատական բուժում՝լիմֆոդիսսեկցիա

Կրկնվող խպիպի բուժում

Վահանաձև գեղձի բորբոքային հիվանդությունների բուժում

Հարվահանաձև գեղձերի հիվանդությունների բուժումը

 

Հարվահանաձև գեղձի հեռացում՝առաջնային հիպերպարաթիրեոզի ժամանակ

Հարվահանաձև գեղձերի  հեռացում աուտոտրանսպլանտացիայով՝երկրորդային հիպերպարաթիրեոզի ժամանակ

Հիպոպարաթիրոեզի կոնսերվատիվ բուժում

 

 

Էնդոկրին վիրաբույժ՝ Գարիկ Հրաչի Ժամակոչյան

Հեռ.` (077) 289986 , (099) 289986