
Մայիսի 23-ին Շիրակի մարզում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիները բուժումը շարունակվում է Գյումրու բժշկական կենտրոնում:
Երեկ վիրավորներից երեքը վիրահատվել են: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանք արդեն տեղափոխվել են վնասվածքաբանության բաժանմունք: Այսպիսով` այս պահին վնասվածքաբանության բաժանմունքում բուժում է ստանում 5 տուժած: Վերակենդանացման բաժանմունքում դեռևս մեկ տուժած շարունակում է բուժումը, նրան այսօր կվիրահատեն: Մեկ վիրավոր էլ գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին