Հետազոտությամբ պարզվել է, որ ավելի քան 30 մլն ամերիկացիներ կոնտակտային լինզաներով են լողավազան մտնում: Մինչդեռ երկրի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը երեւույթի դեմ պարբերական բնույթ կրող զգուշացումներով է հանդես գալիս, հաղորդում է FoxNews-ը:
Հակացուցման պատճառն այն է, որ լինզաները ծակոտկեն են եւ կարող են ջրի մեջ առկա մանրէներն ու քիմիական տարրերը կլանել, ինչը աչքի ինֆեկցիայի, բորբոքման եւ տեսողությանը սպառնացող այլ բարդությունների առաջացմամբ է հղի:
Թեւ բնական ջրամբարների հետ համեմատությամբ լողավազանում բնակություն հաստատող միկրոօրգանիզմներն այնքան էլ բազմազան եւ բազմաթիվ չեն, բայցեւայնպես, կարող են ինֆեկցայի առաջացման պատճառ դառնալ: Բացի այդ, ջրի ազդեցությամբ լինզան կարող է աչքը չափազանց ամուր «գրկել», իսկ քլորը՝ բորբոքման պատճառ դառնալ:
Եթե, այունամենայնիվ, ցանկություն չունեք օրվա ընթացքում մի քանի անգամ լինզաները աչքերից հանել, ապա մեկօրյա օգտագործման լինզաները կարող են լավագույն լուծումը լինել: Չնայած, նույնիսկ այդ պարագայում էլ, խորհուրդ է տրվում լողորդի ակնոց կրել:
Իսկ ամենահամառներին մասնագետները խորհուրդ են տալիս գոնե լողավազանից դուրս գալուց հետո, հնարավորինս շուտ լինզաները հանել աչքերից եւ պատշաճ կերպով ախտահանել:
Իսկ եթե լինզաներով լողավազան մտնելուց հետո աչքերի կարմրություն, բորբոքվածություն, ցավ կամ լույսի նկատմամբ բարձր զգայունություն է ի հայտ եկել, անհապաղ ակնաբույժի օգնությանը պետք է դիմել: