Ծխախոտային կախվածությունը քրոնիկ ախտադարձային հիվանդություն է, այն պետք է ախտորոշել և բուժել նույն կերպ, ինչպես այլ քրոնիկ հիվանդությունները:
Ըստ ԱՀԿ-ի հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ խմբագրության (ՀՄԴ-10)՝ ծխախոտային կախվածությունը դասվում է «ծխախոտի օգտագործումից առաջացած հոգեկան և վարքի խանգարումների» շարքին F17:
Ամեն տարի ավելի քան 700,000 եվրոպացի մահանում են ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններից:
Ծխողների կյանքի ակնկալվող տևողությունը 10 տարով ավելի կարճ է, քան չծխողներինը:
Ծխախոտային արտադրատեսակները պարունակում են նիկոտին, որը ուժեղ թմրանյութ է և կարող է առաջացնելկախվածություն, որն առնվազն այնքան ուժեղ է, որքան հերոինից կամ կոկայինից կախվածությունը:
Նիկոտինի ազդեցության մեխանիզմը ԿՆՀ-ի վրա
Ծխախոտի օգտագործման կլինիկական գնահատումը պարտադիր բժշկական գործառույթ է և պետք է օրինականացվի որպես համակարգված կերպով իրականացվող միջոցառում:
Կլինիկական ախտորոշման համար անհրաժեշտ է ՝
Ծխելու կարգավիճակը
• չծխող- է համարվում այն անձը, որը իր կյանքի ընթացքում չի ծխել ավելին քան 100 գլանակ:
• անկանոն ծխող- այն անձն է, որը ծխում է, բայց ոչ ամենօր:
• ամենօր ծխող-այն անձն է, որը ամենաքիչը երեք ամիս շարունակ ամենօր ծխել է:
• նախկին ծխող-անձն է, որը առնվազն վեցամիս առաջ դադարեցրել է ծխելը:
Ծխախոտի սպառումը (հաճախականություն, քանակ)
• Օրական օգտագործվող ծխախոտի քանակություն
• ծխախոտի քանակությունը՝ տուփ/տարի
Ծխախոտային կախվածությունը սահմանվում է՝ վերջին 12 ամիսների ընթացքում 7 չափանիշներից առնվազն 3-ի առկայությամբ:
• ծխելու մեծ ցանկություն,
• ծխելու քանակի վերահսկման դժվարություն,
• ծխելը նվազեցնելու կամ դադարեցնելու դեպքում զրկանքի
ախտանշաններ,
• շարունակական օգտագործում, չնայած՝ակնհայտ վնասակար ազդեցությանը,
• ծխելու առաջնահերթություն այլ գործունեությունների նկատմամբ,
• ծխախոտի հանդեպ բարձր հանդուրժողականություն/ տանելիություն,
• ծխախոտի զրկանքի ֆիզիկական ախտանշաններ:
Ֆագերստրոմի նիկոտինային կախվածության թեստը
ՖՆԿԹ տարբերականում է ծխախոտ օգտագործողներին՝որպես նիկոտինային ցածր, միջին և բարձր կախվածության աստիճան ունեցողներ
Նիկոտինային կախվածությունն ունի երկու բաղադրիչ՝ ֆիզիկական եւ հոգեբանական:
Նիկոտինային զրկանքի ախտանշաններն առաջանում են նիկոտինի մատակարարման հանկարծակի դադարեցման պատճառով:
Նիկոտինային զրկանքը կարող է արտահայտվել ծխելը դադարեցնելուց առաջին 4-ից 12 ժամհետո:
Ախտանշանները կախված են անհատից և ներառումեն՝
• ծխելուուժեղ/ անվերահսկելիկարիք (փափագ)
• դյուրագրգռություն /ագրեսիա /զայրույթ
• նյարդայնություն
• անհանգստություն
• հոգնածություն
• ախորժակի խթանում
• կենտրոնանալու դժվարություն
• դեպրեսիա
• գլխացավ
• գիշերային անքնություն
Ծխելու կարգավիճակի գնահատումը հնարավոր է կենսաքիմիական լաբորատորթեստերիմիջոցով՝ծխախոտիծխիազդեցությանկենսամարկերների`
• ածխածնի մոնօքսիդի կոնցենտրացիայի
• կոտինինի մակարդակի
• CO-ի կոնցենտրացիան չծխողի արտաշնչած օդում չի գերազանցում 4 մկգ-ը
• Ծխողներին չծխողներից տարանջատելու առաջարկվող սահմանային արժեքը 9 մկգ-ն
«Ախտադարձ»ը (relapse) ծխելը դադարեցնելուց (զրկանքից) հետո վերադարձն կանոնավոր ծխելու վարքագծին:
Ձախողում» -ը (lapse) կամ «սայթաքում»-ը (slip) ծխելըդադարեցնելուց (զրկանքից) հետոծխախոտիօգտագործումնէ, որըչինշանակումվերադարձ կանոնավործխելուվարքագծին:
Ծխելը թողնելու պատրաստակամության վերլուծություն
5 ‘A’- ԵՐԻ ԱԼԳՈՐԻԹՄ
«A»-երի մոդելը ապացուցողական տվյալների վրա հիմնված ծխելը դադարեցնելու արդյունավետ մոտեցում է:
1. հարցնել բոլոր հիվանդների ծխելու կարգավիճակի մասին (Ask),
2. խորհուրդ տալ հիվանդներին դադարեցնել ծխելը (Advise),
3. գնահատել ծխելը դադարեցնելու պատրաստակամությունը(Assess),
4. աջակցել ծխելուց հրաժարվելու փորձին, ներառյալ վարքային խորհրդատվության տրամադրում և ծխելը դադարեցնելու առաջնային դեղորայքի նշանակում (Assist)
5. կազմակերպել շարունակական վերահսկողություն (Arrange):
«R»-երի ռազմավարությունը կիրառվում է այն դեպքում, երբ ծխողը չի ցանկանում անմիջապես թողնել ծխելը:
• Կարևորություն/ակտուալություն (Relevance)
• Ռիսկեր (Risks)
• Օգուտներ (Rewards)
• Խոչընդոտներ (Roadblocks)
• Կրկնություն (Repetition)
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ
Ծխելը դադարեցնելու համար ցուցված դեղամիջոցները բաժանվում են երկու կատեգորիայի՝առաջին և երկրորդ շարքի դեղամիջոցներ :
• Առաջին շարքի դեղերն արդյունավետ են, ունեն անվտանգության բարձր մակարդակ և հաստատված են դեղերի եվրոպական գործակալության կողմից(European Medicines Agency)
• նիկոտինային փոխարինական բուժումը, վարենիկլինը և բուպրոպիոնը
• Երկրորդ շարքի դեղերը ունեն ապացուցված արդյունավետություն, սակայն, ավելի քիչ արդյունավետ են
• Ցիտիզինը, կլոնիդին, նորտրիպտիլին
Նիկոտինային փոխարինող բուժման չորս օրալ տարբերակներ`
- Մաստակ- Գոյություն ունեն 2մգ և 4մգ դեղաչափերով մաստակներ:
- Ենթալեզվային հաբեր- 2մգ-անոց փոքր չպատիճավորված հաբեր են, որոնք պետք է դրվեն լեզվի տակ:
- Բերանում լուծվող հաբեր- առկա են 1-ից 4մգ դեղաչափերով:
- Ներշնչակ, որը նման է ծխափողի (մուշտուկ)-բաղկացած է ծխափող հիշեցնող (holder) սպիտակ պլաստիկ խողովակից, որը բացվում է նիկոտինի քարթրիջի (cartridge) տեղադրման համար: Քարթրիջները (cartridge) պարունակում են 10մգ նիկոտին: Փոխարինման այս ձևը պահպանում է ծխախոտ ծխելու ժեստը և նիկոտինի ընդունումը:
Թերդոզավորման նշանները
• ծխելու անհագ ցանկություն,
• ծայրահեղ նյարդայնություն իրենց շրջապատիվ նկատմամբ,
• ուտելու անհագ ցանկությունը, որը նրանց ստիպում է հաճախակի ուտել,
• քնելու դժվարություններ,
• հաճախ շարունակում են ծխել մի քանի սիգարետներ:
Տաթեւիկ Մանուկյան «Գյումրի» բժշկական կենտրոնի սրտաբան