Կրծքային վիրաբուժություն
Կրծքային (թորակալ) վիրաբուժության ծառայությունը՝ նորագույն սարքավորումներով իրականացնում է նեղ մասնագիտացված օգնություն կրծքավանդակի օրգանների հիվանդությունների ժամանակ:
Ծառայության շրջանակներում իրականացվում է՝
· Թոքերի հիվանդությունների ախտորոշում եւ բուժում
· Պլեւրայի հիվանդությունների ախտորոշում եւ բուժում
· Ստոծանու հիվանդությունների ախտորոշում եւ բուժում
· Միջնորմի հիվանդությունների ախտորոշում եւ բուժում
· Կրծքավանդակի վնասվածքների ժամանակ ախտորոշում եւ բուժում
Ծառայությունը կիրառում է ախտորոշման եւ բուժման հետեւյալ մեթոդները՝
· Ռենտգենոգրաֆիա եւ ռենտգենոսկոպիա
· Համակարգչային տոմոգրաֆիա
· Բրոնխոսկոպիա
· Թորակոսկոպիա
· Պլեւրալ պունկցիա
· Թորակոցենտեզ եւ պլեւրալ խոռոչի դրենավորում
· Վիրահատական ախտորոշիչ միջամտություններ