
Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է:
Գթասրտություն, պատրաստակամություն, պատասխանատվություն եւ, ի վերջո, աշխատասիրություն: Ահա, սրանք են բուժքույրերին հատուկ բնութագրումները: Այս հատկանիշների շնորհիվ է, որ, բոլորիս մոտ հարգանքի եւ երախտագիտության զգացում է առաջանում՝հանդեպ այս մասնագիտության տեր մարդկանց:
Սիրելի՛ բուժքույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝մասնագիտական տոնի առթիվ: Դուք մշտապես մեր կողքին եք, եւ անտրտունջ, հաճախ, ինչու չէ, թերեւս աննկատ, ձեր գործն եք կատարում` դրանով ապահովվելով մեր առողջությունը, առույգ, լիարժեք եւ ներդաշնակ ապրելու մեր կարողությունը: Հաշվի առնելով այս ամենը պետք է նշեմ, որ բուժքույրը բժշկի կցորդ չէ, այլ՝օգնական:
Հարգանքներով՝ «Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյան