Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Օգտակար խորհուրդներ / Փողոցից չի կարելի արեւային ակնոց գնել

Փողոցից չի կարելի արեւային ակնոց գնել 03.06.2016

Արեւապաշտպան ակնոցները կարգավորում են տեսողության պարզեցումը եւ պաշտպանում  պայծառ լույսից՝ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք առաջացնում են աչքի տարաբնույթ հիվանդություններ, տեսողության խանգարումներ, եղջերաթաղանքի բորբոքումներ, ոսպնյակի պղտորումներ եւ այլն: Դրա համար առաջարկվում են ակնոցներ, որոնք ֆիլտրացնում են ուժեղ լույսի ճառագայթները: Արեւային ակնոցներ անհրաժեշտ են այն անձանց, որոնց մոտ աչքի ոսպնյակը ավելի նուրբ է եւ ավելի շուտ է ենթարկվում փոփոխության: Սրանից պաշտպանվելու համար կարեւոր է նաեւ ակնոցի ճիշտ ընտրությունը, չափսերը, թե ինչպես է այն նստում աչքերին: Թարթիչը չպետք է դիպչի ակնոցի ապակիներին: Շատ կարեւոր է, թե որտեղից է գնվում ակնոցը: Փողոցներից չի կարելի գնել: Կան պրոֆեսիանալ խանութներ, որոնք ունեն հատուկ թեստեր, թե ինչքանով է տվյալ ակնոցը ֆիլտրացիայի ենթարկում լույսի ճառագայթները: Մուգ ակնոցները միշտ չէ, որ պաշտպանում են աչքերը:


 Արուսյակ Կուրղինյան

«Գյումրի» բժշկական կենտրոնի ակնաբույժ