
«Գյումրի» բժշկական կենտրոնին 2016 թվականին նախատեսվել է 630 միլիոն ՀՀ դրամ: Այնուհետև վերանայվել է և Առողջապահության նախարարության կողմից ավելացվել 30 միլիոն ՀՀ դրամով, որի արդյունքում պետպատվերի գումարի ընդհանուր գումարը կազմել է մինչև 660 միլիոն ՀՀ դրամ:
Նկատի ունենալով, որ նախորդ տարվա ընթացքում «Կյանքի ստենդ» պետական ծրագրով բազմաթիվ հիվանդներ են վիրահատվել, հավելված գումարից 10 միլիոն ՀՀ դրամը կուղղորդվի սրտի անհետաձգելի վիրահատությանը, 6 միլիոն ՀՀ դրամը` սոցիալապես անապահով բնակչության բուժմանը, իսկ 5 միլիոն ՀՀ դրամը` դժվարամատչելի հետազոտություններին: Մնացած ՀՀ դրամը նախատեսված է զինփաթեթով և սոցփաթեթով բուժում ստացող հիվանդների համար: