Հեմոդիալիզ բառն առաջացել է հեմո (արյուն) եւ դիալիզիս (տարանջատում) բառերից: Դիալիզը կիրառվում է երիկամային անբավարարության դեպքում, երբ օրգանիզմը պետք է մաքրել թունավոր նյութերից: Դրանք են՝ազոտային շլակները եւ որոշ էլեկտրոլիտներ, որոնց մեծ քանակությունը կյանքի հետ անհամատեղելի է:
Հեմոդիալիզի սեանսի ընթացքում բուժքրոջ դերը շատ կարեւոր է: Նրա հանդերձանքը պետք է լինի. hագուստը` մաքուր եւ կոճկված, մազերը հավաքած՝չպետք է շփվի վերնազգեստի օձիքին, կոշիկները` անաղմուկ եւ հեշտ մաքրվող, եղունգները՝կարճ, մաքուր, չներկված եւ առանց զարդերի:
Առաջնակի հիվանդին հեմոդիալիզի սեանս անցկացնելու համար ենթաանրակային երակի մեջ բժշկի կողմից տեղադրվում է կենտրոնական երակային կաթետր: Այն տեղադրելուց հետո հիվանդը մի քանի սեանս ստանալով զգում է փոփոխություն դեպի լավացում: Այնուհետեւ, կատարվում է A-V ֆիստուլայի վիրահատություն:
Կաթետերը բաղկացած է երկու լուսանցքից՝զարկերակային եւ երակային: Զարկերակային երակի շլակներով հարուստ արյունը օրգանիզմից դուրս է գալիս, իսկ երակային լուսանցքով վերադառնում շլակներից մաքրված արյունը օրգանիզմ: Կաթետրի մշակումը կատարվում է բուժքրոջ կողմից ստերիլ պայմաններում հերթական բուժումը ստանալու ավարտից հետո: Կաթետրը հիվանդի մոտ կարող է առաջացնել բարդություններ եւ կյանքի տեւողությունը կարճացնել, ուստի A-V ֆիստուլայով սեանս անցկացնելը պարտադիր է:
Մինչ բուժումը սկսելը պետք է նախապատրաստել սարքվաորումը` միացնել ապարատը, հիմնային եւ թթվային խթանյութերը, տեղադրել համապատասխան տարրաներում: Ապարատի վրա հավաքել արյան հոսքագծերը, արհեստական երիկամը, որը լինում է տարբեր չափերի՝հաշվի առնելով հիվանդի քաշը: Արյան հոսքագծերը լցվում են NaCl 0,9 տոկոս լուծույթով եւ հետեւում, որ հոսքագծերում օդեր չլինեն, քանի որ երիկամի մանր կապիլյարները կլցվեն օդով, որի հետեւանքով երիկամի մաքրման մակերեսը կփոքրանա: Տեղադրվում է ներարկիչը հեպարինով լցված ապարատի համապատասխան վահանակում՝ֆիքսելով հեպարինի դոզան եւ ներարկման ժամանակը:
Մինչ ապարատի պատրաստ լինելը հիվանդը կշռվում է.քաշը համեմատվում է հդեալական քաշի հետ՝իմանալու համար ավել հեղուկի քանակը: Բուժքույրը հագնում է ձեռնոցները, օգնում է հիվանդին պարկել, չափում է զարկերակային ճնշումը, ապարատի վրա նշում է ավել հեղուկի քանակը եւ ժամը: Սպիրտով ջրծված թանզիվե գնդիկով մաքրում է ֆիստուլան եւ զարկերակային ասեղով ծակում զարկերակը, իսկ երակային ասեղով՝երակը: Ասեղները ֆիքսվում են կպչուն սպեղանիով: Այնուհետե, զարկերակային ասեղին միացվում է արյան հոսքագիծը, որի միջոցով դուրս է գալիս արյունը՝գնում դեպի արհեստական երիկամ, ֆիլտրում եւ երակային գծով վերադառնում օրգանիզմ:
Սեանսը տեւում է 3-4 ժամ, 1 րոպեում օրգանիզմից դուրս է գալիս 250-300 մլ/ր արագությամբ արյուն: Բուժումը ստանալու ընթացքում բուժքույրը հետեւում է հիվանդի վիճակին: Համապատասխան մատյանում գրանցվում է հիվանդի, մինչ բուժումը սկսելը ունեցած քաշը, զարկերակային ճնշումը եւ պոմպի արագությունը: Սեանսը ավարտելուց հետո արյունը հետ է մղվում NaCl 0,9 տոկոս լուծույթով, զգուշորեն հանվում է ասեղները: Մի քանի րոպե անց չափվում է հիվանդի զարկերակային ճնշումը, օգնում են վեր կենալ, կրկին կշռում, որպեսզի հստակ լինի սիանսի ճիշտ կատարումը՝օրգանիզմից հանվել է ճիշտ քանակությամբ հեղուկ:
Յուրաքանչյուր հիվանդի բուժում ստանալուց հետո սարքավորումները եւ մահչակալը: Դիզինֆեկցվում է համապատասխան լուծույթով:
Անուշ Առաքելյան
Հեմոդիալիզի բաժանմունքի բուժքույր