Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Հիվանդություններ / Զգուշացե՛ք գարնանային ավիտամինոզից. վիտամիններ PP և K

Զգուշացե՛ք գարնանային ավիտամինոզից. վիտամիններ PP և K 11.05.2016

Վիտամին РР


Վիտամին РР-ն (նիկոտինաթթուն) մասնակցում է օրգանիզմի օքսիդա-վերականգնման գործընթացներին: Հենց այս վիտամինի շնորհիվ է արյան մեջ պակասում «վատ» խոլեսթերինի քանակը, առաջանում ազատ էներգիա ճարպերից ու ածխաջրերից: Նիկոտինաթթուն խոչընդոտում է նաև սրտանոթային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, շաքարախտի առաջացմանը և խթանում աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Վիտամին РР-ի պակասն օրգանիզմում արտահայտվում է իմունիտետի թուլացմամբ, կենտրոնական նյարդային համակարգի կողմից խանգարումներով, քաշի կորստով, բարձր թթվայնությամբ, ընդհանուր թուլությամբ և դեպրեսիայով: Վիտամին PP պարունակում է տավարի լյարդը, խոզի միսը, պանիրը, ձուկը, կաթը, ձուն, սպիտակ թռչնամիսը, բրոկոլին, գազարը, կարտոֆիլը, լոլիկը, լոբազգիները, խուրման և այլն:


Վիտամին K


Օրգանիզմում այս վիտամինի բավարար քանակից է կախված արյան մակարդելիությունը, անոթների պատերի ամրությունը, ստամոքսի աշխատանքը, մկանների աշխատանքը: Վիտամին K-ն հաճախ է օգտագործվում կրծքի, ձվարանների և հաստ աղիքի քաղցկեղի բուժման ու կանխարգելման համար: Այս վիտամինի պակաս կարող է առաջանալ աղիներում նրա ներծծման խանգարման հետևանքով:


Վիտամին K պարունակում է կանաչողենը, կանաչ լոլիկը, կաղամբի բոլոր տեսակները, սոյայի և ձիթապտղի ձեթը, ընկույզը, կաթը, ձկան յուղը, ձուն և խոզի լյարդը:


Արմինե Էլբակյան, էնդիկրինոլոգ
«Գյումրի բժշկական կենտրոն»