Գյումրի բժշկական կենտրոն

Ակնաբուժական ծառայություն

Ակնաբուժական ծառայությունը գործում է Գյումրի բժշկակակն կենտրոնի հիմնադրման օրվանից։ Բաժանմունքն իրականացնում է ամբուլատոր, ստացիոնար, խորհրդատվական, ինչպես նաեւ վիրաբուժական ծառայություններ։


Ամբուլատոր պայմաններում իրականցվում է հիվանդությունների ախտորոշում, բուժում, օպտիկական ակնոցների ընտրություն։


Իրականացվում են վիրահատության հետեւյալ տեսակները.

 

  • արհեստական ոսպնյակի տեղադրում,
  • կոպերի վիրահատություն,
  • նորագոյացությունների հեռացում,
  • ակնախնձորի հեռացում,
  • աչքի եւ օժանդակ ապարատի վնասվածքների բուժում:


Ծառայությունն ապահովված է առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներով եւ վիրահատական գործիքներով։ Ակնաբուժական վիրահատարանը հագեցված է վիրահատական միկրոսկոպով։