
Մարտի 11-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ փորձի փոխանակաման հերթական աշխատանքային հանդիպում:
Այս անգամ «Գյումրի» ԲԿ էին ժամանել ամերկյան հայտնի կլինիկաների եւ բուժքույրական համալսարանում դասվանդող, պրոֆեսորի աստիճան ունեցող բուժքույրեր:
Արտերկրի բուժքույրերի այցի նպատակն էր` ծանոթանալ հայ բուժքույերի աշխատանքային պայմաններին, գիտելիքների բազային եւ վերապատրաստական ծրագրերի մասնակցության հաճախելիությանը:
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին