
Կանանց միջազգային տոնի առթիվ «Գյումրի» բժշկական կենտրոնի ախշատակցուհիներից շատերը պարտաճանաչ եւ բարեխիղճ աշխատանքի համար արժանացան պատվոգրերի:
Կլինիկայի գործադիր տնօրեն Արմեն Իսահակլյանը, կարեւորելով բժշկուհիների եւ բուժքույրների ներդրումը ԲԿ համակարգված աշխատանքի հարցում, ցանկացավ երկարատեւ կայացած համագործակցության շարունակականություն:
Պատվոգրերի արժանացան նաեւ ընդունարանի, վերակենդանացման եւ թերապեւտիկ բաժանմունքների աշխատակիցները՝ տարեսկզբին հանրապետությունում արձանագրված սուր շնչառական հիվանդությունների սեզոնային բարձրացմանը զուգընթաց ծանրաբեռնված աշխատանքներ իրականացնելու, բարեխիղճ եւ բարձր մասնագիտական գիտելիքներ ցուցաբերելու համար:
«Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին