Ալոեն պարունակում է չորս ակտիվ բաղադրիչներ, որոնք օգտագործվում են մի շարք հիվանդություններ բուժելու նպատակով: Ալոեն հիմնականում օգտակար է հայմորիտի, օտիտի, էկզեմայի եւ այրվածքների դեպքում:
Ալոեն իր մեջ պարունակում է հետեւյալ չորս օգտակար բաղադրիչները՝ B սիտոստերին, մուկոպոլիսաիարիդների էմոդին եւ լեկցին:
Այս ակտիվ բաղադրիչները հակում ունեն ներթափանցել մաշկի բազալ շերտի մեջ, խթանելով եւ բլոկադայի ենթարկելով պերիֆերիկ նյարդային թելերը, որոնք ցավային ռեցեպտիտներ են եւ խթանում են նյարդային իմպուլսների հաղորդակցությանը՝ առաջացնելով ցավ:
Ալոեն, եթե հակացուցված չէ, հանդիսանում է անվնաս միջոց բոլոր տարիքի հիվանդների համար, ովքեր տառապում են ականջի արտաքին օպտիտով: Ականջացավի դեպքում ալոեի հյութը օգնում է, սակայն այն խորհուրդ է տրվում կաթեցնել գոլ վիճակում՝ 3-4 կաթիլ, օրը երեք անգամ:
Ալոեն ունի մարէասպան հատկություն: Թարախահոսության դեպքում խորհուրդ է տրվում ալոեի միջուկը փաթաթել փոքր թանզիվի (մառլյայի) մեջ եւ դնել լսողական անցուղում եւ թողնել ամբողջ գիշեր:
«Գյումրի» բժշկական կենտրոնի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան