
Վիտամին P-ն լիարժեք գործում է միայն վիտամին C-ի առկայության դեպքում: Նրա հիմնական գործառույթներն օրգանիզմում մազանոթների թափանցելիության կարգավորումն է, մասնակցությունը նյութափոխանակության օքսիդա-վերականգնման գործընթացներին, շաքարի քանակի կանոնակարգմանն արյան մեջ, ինչպես նաև կանխում է արյունահոսությունները, նվազեցնում խոլեսթերինի քանակը: Վիտամին P-ն հաճախ է կիրառվում երիկամների քրոնիկ հիվանդությունների, հիպերտոնիայի, ալերգիկ հիվանդությունների բուժման ժամանակ:
Վիտամին P-ի պակասի դեպքում զգացվում է թուլություն, ընդհանուր տկարություն, հոգնածություն, ցավեր վերջույթներում: Անոթների փխրունության պատճառով կարող են առաջանալ փոքր արյունահոսություններ անոթային «աստղիկների» տեսքով և մանր կապտուկներ ամենաթեթև մեխանիկական ազդեցության արդյունքում: Նման դեպքերում նշանակում են բիոֆլավոնիդներ վիտամին C-ի հետ համատեղ:
Վիտամին P կա մորու, մոշի, սև հաղարջի, մասուրի, կեռասի, ծիրանի, խաղողի, լոլիկի, մաղադանոսի, համեմի, սամիթի, պղպեղի, հնդկաձավարի մեջ: