Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Հիվանդություններ / Զգուշացե՛ք գարնանային ավիտամինոզից. վիտամին F

Զգուշացե՛ք գարնանային ավիտամինոզից. վիտամին F 29.04.2016

Դա թթուների մի ամբողջ խումբ է, որոնք կարող են վերածվել ակտիվ միացությունների` բջջային հորմոնների, որոնք կոչվում են պրոստոգլանդիններ և տրոմբոքսաններ: Վիտամին F-ը լուծվում է ճարպի մեջ, ուստի դրա յուրացման համար անհրաժեշտ են ճարպեր: Այն ունի հակահիստամինային և հակաբորբոքային ազդեցություն, ազդում է սեռական բջիջների առաջացման վրա, խթանում է իմունիտետը, իսկ վիտամին D-ի հետ հզոր «կենսակատալիզատոր է», որը նպաստում է կալցիումի և ֆոսֆորի նստվածքին` ոսկրային հյուսվածքում:


Վիտամին F-ի պակասը դրսևորվում է, առաջին հերթին, տարբեր բորբոքումներով, մաշկի և լորձաթաղանթի ալերգիկ ռեակցիաներով, բշտիկներով և ակնեով, մաշկի չորությամբ, քանի որ նվազում է խոնավությունը պահելու գործառույթը: Այս վիտամինի պակասը լավ հող է ստեղծում մաշկային տարբեր հիվանդությունների զարգացման համար, բացի այդ, կարող են տուժել լյարդն ու սիրտ-անոթային համակարգը: Վիտամինի մշտական պակասի դեպքում կարող են զարգանալ աթերոսկլերոզ, արյան հիպերտենզիա, որը բարդ դեպքերում կարող է սրտամկանի կամ ուղեղի կաթվածի պատճառ դառնալ:


Վիտամին F կա կտավատի, արևածաղկի, եգիպտացորենի, ձիթապտղի ձեթի, ընկույզի յուղի, ինչպես նաև կենդանական ճարպերի մեջ: