Հանձնաժողովի նախագահ՝ Սաթենիկ Բեյբության, տեղեկատվական բաժանմունքի վարիչ
Հանձնաժողովի անդամներ.
- Արմեն Խաչատրյան, բուժ գծով փոխտնօրեն, վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ
- Ժաննա Հովսեփյան, թերապիայի բաժանմունքի վարիչ
- Ռաֆիկ Տիտիրյան, վիրաբուժական բաժանմունքի վարիչ
- Սուրեն Թոսունյան, անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար
- Վարդան Սուքիասյան,
- Սուսաննա Յայլոյան:
Բժշկական էթիկայի հանձնաժողովի կարգը և գործառույթները
Հանձնաժողովի ստեղծման նպատակը
Հանձնաժողովի ստեղծման նպատակն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների մասնագիտական պարտականությունների իրականացման օրինակելի կանոնները հաստատել, սահմանելու բուժ անձնակազմի և հիվանդի իրավունքների և շահերի պաշտպանության մեխանիզմները:
Բուժօգնություն և սպասարկում իրականացնողի և պացիենտի փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների ստեղծում, որը բուժօգնության ապահովման կարևորագույն բաղադրիչն է:
Կոնֆլիկտային իրավիճակների կառավարում
Հանձնաժողովի գործունեությունը
Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ամիսը մեկ անգամ, մնացած դեպքերում հրավիրվում է տնօրենի, մարզային առողջապահության վարչության պետի կամ հանձնաժաղովի անդամների 1/3-ի պահանջով
Հանձնաժողովի անդամներին նիստի հրավիրման և նյութերի տրամադրման մասին իրազեկվում է նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ;
Հանձնածողովի նիստը վարում է նախագահը կամ տեղակալը:
Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ:
Հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում` հանձնաժողովի ձայնը վճռորոշ է:
Հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում տրամադրվում է այն անձին, ում դիմումի համաձայն հարցը քննարկվել է:
Հանձնաժողովի որոշումները ստորագրում է նախագահը:
Հանձնաժողովի գործառույթները
Հանձնաժողովը քննության է առնում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների մեջ ծագած վեճերը:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի և պացիենտի միջև ծագած վեճերը
Քննարկվող հարցի վերաբերյալ ընդունվում են որոշումներ:
Հանձնաժողովի կանոնակարգը
Ներկայացնել իր մասնագիտական անկախ տեսակետները` պահպանելով մասնագիտական վարվելակերպի բարձրագույն նորմերը:
Իրականացնել մասնագիտական գործունեությունը խղճով և արժանապատվորեն:
Հարգել բուժումն ընդունելու կամ մերժելու պացիենտի իրազեկված իրավունքը` պահպանելով մարդու հանդեպ հարգանքն ու հոգատարությունը:
- Ցուցաբերել մասնագիտական և բարոյական առումով լիովին անկախ և համարժեք բժշկական ծառայություններ:
- Չունենալ որևէ ֆինանսական շահ կամ այլ դրդապատճառ պացիենտին ուղեգրելիս կամ հատուկ բուժում նշանակելիս:
- Հարգել գործընկերների և առողջապահության այլ ոլորտի մասնագետների իրավունքները և նախասիրությունները, լինել ազնիվ պացիենտների և գործընկերների հետ, հարգել ազգային էթիկայի նորմերը:
- Բժշկական օգնություն տրամադրելիս առաջնորդվել առավելոգույնս հիվանդի շահերով:
- Հարգել պացիենտի գաղտնապահության իրավունքը և վստահված գաղտնիքները:
- Պահպանել պացիենտի նկատմամբ լիարժեք օրինապահությունը:
- Գործընկերներին վերաբերվել այնպես ինչպես ինքդ կուզենայիր, որ նրանք վերաբերվեին քեզ հետ:
- Չխաթարել գործընկերների հարաբերությունները պացիենտի հետ` վերջինիս գրավելու նպատակով:
- Ընդունել իր կարևոր դերը հանրությանը կրթելու գործում, սակայն զգուշանալ հայտնագործությունները, նոր տեխնոլոգիաները և բուժման նոր մեթոդները ոչ մասնագիտական ուղիներով լսարանին հասցնելուց:
- Պաշտոնապես հաստատել միայն այն, ինչն ինքն անձամբ ստուգել է: