Գյումրի բժշկական կենտրոն

Գյումրու բժշկական կենտրոնում գրիպի եւ սուր շնչառական վարակների դեմ իրականացվող ուժեղացված համաճարակային հսկողության միջոցառումներ

Գյումրու բժշկական կենտրոնում գրիպի եւ սուր շնչառական վարակների դեմ իրականացվող ուժեղացված համաճարակային հսկողության միջոցառումներ 21.01.2016

Գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդացության սեզոնային բարձրացման հետ կապված` հետագա զարգացումներից խուսափելու, ինչպես նաև` ներհիվանդանոցային վարակների կանխարգելման նպատակով  «Գյումրու ԲԿ» ՓԲԸ-ում, համաձայն ՀՀ ԱՆ 17.12.2010թ. թիվ 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների հսկողություն» ՍԿ 3.1.1-021-10 սանիտարա-համաճարակային  կանոններ և նորմերի պահանջների, 2015թ. համար կազմված է «Գրիպի և սուր շնչառական վարակների հսկողության» ՆՎՀ  ծրագիր, համաձայն որի՝ սկսած 2015թ. սեպտեմբեր ամսից, ստացիոնար ընդունված հիվանդների շրջանում իրականացվում է ամենօրյա մոնիթորինգ, Իսկ 2015թ. նոյեմբերի 9-ից ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ «Շիրակ» մասնաճյուղին տրամդրվում է շաբաթական ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ ԱՆ 24.09.15թ. թիվ 2609-Ն հրամանի հավելվածներով պահանջվող ձևաչափերով: Սկսած 2016թ. հունվարի 8-ից տեղեկատվություն տրամադրվում է ամենօրյա կտրվածքով:


Համաձայն «Գյումրու ԲԿ» ՓԲԸ-ում «Գրիպի և սուր շնչառական վարակների հսկողության» ՆՎ-ի կանխարգելման  ծրագրի, հաշվի առնելով, որ ՀՀ-ում, այդ թվում՝ Շիրակի մարզում, սեզոնային գրիպի հետ համատեղ շրջանառվում է Գրիպի H1N1  ենթատիպը և ավելացել է արձանագրվող դեպքերի քանակը, ստացիոնարում ուժեղացվել է այս խմբի վարակների նկատմամբ համաճարակաբանական հսկողությունը:  Իրականացվում են հետևյալ կանխարգելիչ միջոցառումները.

 

  1. Առաջարկվել է ակտիվ հայտնաբերել, ախտորոշել և ժամանակին մեկուսացնել կասկածելի կլինիկական նշաններով հիվանդներին՝ կատարելով լաբորատոր-գործիքային հետազոտություններ, հիմնավորելով ախտորոշումը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել համապատասխան բուժում և խնամք՝  խորհրդակցելով վարակաբանի հետ:

  2. Ուժեղացվել է ընդհանուր հիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմը, այդ թվում.
  • օրական նվազագույնը 2-3 անգամ մշակվում են արտաքին մակերեսները, օգտագործելով ախտահանիչ լուծույթներ,

  • հաճախակի  8-10 րոպե տևողությամբ օդափոխվում և խոնավ մաքրման են ենթարկվում հիվանդասենյակները, միջանցքները, իսկ ֆունկցիոնալ սենքերի օդը վարակազերծվում է մանրէասպան լամպերի կիրառմամբ,

  • կատարվում է հոսպիտալացված հիվանդների ամենօրյա հարցում,  զննում, ջերմաչափում. բժշկական հսկողության արդյունքները գրանցվում են համապատասխան բժշկական փաստաթղթերում,

  • կասկածելի դեպքերը հաշվառում են համապատասխան գրանցամատյաններւմ, կազմվում է շտապ հաղորդվում և կատարվում է օպերատիվ հաղորդում՝ սահմանված կարգով (համաձայն 35-Ն հրամանի),

  • մեկուսարանի պատրաստվածության վերանայում,

  • բաժանմունքներում համապատասխան ջերմային ռեժիմի ապահովման հսկողության ուժեղացում,

  • բուժաշխատողների զգոնության բարձրացում, լրացուցիչ դասընթացների և սեմինարների կազմակերպում՝ գիտելիքների թարմացման և լրացման նպատկով,

  • բուժանձնակազմի կողմից աշխատանքի ժամանակ միանվագ դիմակների օգտագործում, որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,

  • սահմանափակվել են հիվանդատեսների այցելությունները՝ մեկ հիվանդի մոտ մեկ այցելու, կրճատվել են տեսակցության ժամերը, արգելվել է երեխաների և հիվանդ այցելուների մուտքը հիվանդանոց, մուտքի դռան մոտ փակցվել է ցուցանակ՝ ուժեղացված հսկողության և սահմանփակված տեսկցության ժամերի մասին տեղեկատվությամբ,

  • կատարվում են լայնածավալ քարոզչական աշխատանքներ այցելոուների, հիվանդների և բուժաշխատանքների շրջանում,

  • նվազագույնի է հասցվում շփումը բաժանմունքների միջև,

  • մեկուսարանում և ինչպես նաև վերապրոֆիլավորված բաժանմունքում հիվանդների առկայության դեպքում բուժաշխատողներն աշխատում են ինֆեկցիոն ռեժիմով,

  • ընթացիկ ախտահանման աշատանքները իրականացվում են հիմնական մաքրման և եզրափակիչ ախտահանման աշխատանքային լուծույթներով,

  • հիվանդի հետ շփված բժշկական թափոնների ճիշտ և անվտանգ վարում,

  • բոլոր ինվազիվ միջամտությունների ընթացքում անհատական պաշտպանիչ միջոցների կիրառում,

  • բժշկական նշանակության առարկների, սարքերի և սարքավորումների ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման աշխատանքների նկատմամբ հսկողության ուժեղացում,

  • ձեռքերի հաճախակի լվացում և հիգիենիկ մշակում,

  • բուժաշխատողների առողջության մոնիթորինգ,

  • ներհիվանդանոցային վարկի տարածման ռիսկի գնահատում,

  • բուժաշխատողների շրջանում կանխարգելիչ պատվաստումների իրականացում:

Արմինե Անդրյան
«Գյումրի բժշական կենտրոն»-ի  Կլինիկական համաճարակաբան