Պարզաբանումներ վճարովի ծառայությունների գների կիրառման վերաբերյալ
1. Սույն գներով վճարովի ծառայությունները մատուցվում են բնակչության հետևյալ խմբերին
ա) Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման (պետ պատվեր) իրավունք չունեցող անձանց:
բ) Պետ պատվերի շրջանակներում բուժման իրավունք ունեցող, բուժօգնության համար սահմանված կարգով հերթագրված անձանց (նրանց գրավոր համաձայնությամբ):
գ) ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց` սույն գների նկատմամբ մինչև 2.0 գործակից կիրառելու միջոցով (եթե միջազգային պայմանագրերով անվճար բուժօգնության իրավունք նախատեսված չէ)
2. Վճարովի ծառայությունների գներում նախատեսված են ծառայության որակյալ մատուցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Այն դեպքում, երբ հիվանդի որակյալ բուժման համար պահանջվում են տվյալ հիվանդության բուժման սխեմայով չնախատեսված նորագույն և թանկարժեք բժշկական սարքեր, մետաղական կոնստրուկցիաներ, ստենտներ, իմպլանտներ և պրոտեզներ, ինչպես նաև թանկարժեք դեղեր, դրանց արժեքը հիվանդի կողմից վճարվում է լրացուցիչ, բուժման մասին քաղաքացու և կազմակերպության միջև կնքված պայմանագրերում նախատեսված կարգով, կազմակերպության կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:
3. Վճարովի ծառայությունների գներում նախատեսված չեն ՀՀ առողջապահության նախարարի 20.09.2013թ. №53-Ն հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքը:
4. Համավճարի վճարման պայմանները սահմանված են ՀՀ կառավարաության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշմամբ, իսկ գները` սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով: