
2016 թվականի հունվարի 5-ից առ այսօր «Գյումրի բժշկական կենտրոն» դիմած քաղաքացիներից 77-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, դուրս է գրվել 24 հիվանդ, որից 7-ը` հղիներ։ Նշենք, որ հղիներից մեկը բարեհաջող ծննդաբերել է «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում։
Այս պահին «Գյումրի բժշկական կենտրոն»-ի թերապիայի բաժանմունքում ստացիոնար բուժվում են 35 թոքաբորբով հիվանդ, որից 6-ը` հղի: Հիղիներից 3-ը հունվարի 17-ին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակներ։
Ներկա պահին վերակենդանացման բաժանմունքում շարունակում են բուժվել 3 թոքաբորբով հիվանդ։ Բոլոր հիվանդների առողջական վիճակը գնահատվում է բավարար, արհեստական շնչառական սարքավորումներ միացված չեն։
«Գյումրի բժշկական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժին