Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Ընդհանուր տեղեկություններ / Ինչու՞ են դեղերը կայունություն ձեռք բերում

Ինչու՞ են դեղերը կայունություն ձեռք բերում 18.04.2016

Դեղերի ոչ ռացիոնալ նշանակումներն ու կիրառումը հանդիպում են դեղաբանական բոլոր խմբերի դեղերի մոտ՝ տարբեր հիվանդությունների կանխարգելման եւ բուժման ժամանակ: Բայց առավել արդիական ու զանգվածային կիրառումների տեսանկյունից ոչ ռացիոնալ օգտագործվողներից առավել շատ հանդիպողը հակամանրէային միջոցներից հակաբիոտիկներն են: Սրանք այն քիմիաթերապեւտիկ միջոցներն են, որոնք համարվում են միկրոօրգանիզմների կենսագործունեության արդյունք, կամ նրանց սինթետիկ փոխարինիչները, եւ ածխածնի միկրոօրգանիզմների նկատմամբ ցուցաբերում են մանրէասպան կամ մանրեականգ ազդեցություն:
Առաջին հակաբիոտիկը, որը հայտնագործվել է 1921 թվականին Ֆլեմինգի կողմից՝ պենիցիլինն է: Ֆլեմնինգն` ուսումնասիրելով ստաֆիլոկոկերի բազմացման գործընթացը, նկատեց, որ Պետրիի թասի մեջ պատահաբար ընկած սնկերը` “Penicillinium natalim”, ամբողջովին արգելակել էին նրանց աճը: Այստեղից էլ Ֆլեմինգի մոտ ծագեց այն գաղափարը, որ պելիցիլինը հնարավոր է կիրառել վարակային հիվանդությունների բուժման ժամանակ: 13 տարի անց Ֆլորին եւ Չեյնին ստացան մաքուր պենիցիլինը, իսկ 1945 թվականին դարագլուխ կազմող այդ հայտնագործության համար ստացան Նոբելյան մրցանակ:


Վերջ դրվեց վարակային հիվանդություններից բարձր մահացությունը: Սակայն պարզվեց, որ պենիցիլինի կրկնակի ներմուծումներից որոշ ժամանակ անց բուժման արդյունավետությունը նվազում է: Աստիճանաբար միկրոօրգանիզմները ձեռք են բերում կայունություն պելիցերինի նկատմամբ: Հետազոտություններն ապացուցեցին, որ կայունությունը պայմանավորված է միկրոօրգանիզմներում արտադրվող պենիցիլինազա ֆերմենտով, որը պենիցիլինը փոխարինում է ոչ ակտիվ պենիցիլինաթթվի: Անհարաժեշտություն առաջացավ նոր հակաբիոտիկներ ստեղծել, որոնց կրկնակի կիրառումը չի առաջացնի կայուն շտամեր, սակայն, դժբախտաբար, հակաբիոտիկների քանակի ավելացման հետ բարձրացավ նաեւ ռեզիստենտ շտամերի քանակը, որոնք նախկինում բավականին զգայուն էին տվյալ հակաբիոտիկի նկատմամբ:


Պատճառն այն է, որ միկրոբները, վիրուսները, սնկերը եւ այլ մակաբույծներ, փոփոխվում են այնպես, որ դրանցով հրահրված վարակները բուժելու համար կիրառվող դեղերը դառնում են անարդյունավետ:


Այլ կերպ ասած, դեղակայուն կամ ռեզիստենտ միկրոօրգանիզմները զարգանում են որպես «մուտանտներ» կամ «գերինֆեկտներ» եւ սկիզբ են տալիս դեղորայքակայուն միկրոօրգանիզմների զարգացմանը:


Խնդիրը դժվարանում է նաեւ այն առումով, որ առաջանում է, այսպես կոչված, խաչաձեւ ռեզիստենություն, երբ միկրօրգանիզմը կայուն է ո՛չ միայն յուրահատուկ խմբի նկատմամբ, օրինակ՝ պենիցիլեններ, տետրացիկլիններ, մակրոլիտներ, այլ նաեւ քիմիական կառուցվածքով նրանց մոտ խմբերին, օրինակ, պենիցիլիններ եւ ցեֆալոսպորիններ, որոշ դեպքերում, անգամ, քիմիական կառուցվածքով ոչ մոտ խմբերին, օրինակ՝ էրիթրոմիցին եւ լինկոմիցին:


Արդյունքում մի շարք հիվանդությունների բուժումը դառնում է չափազանց բարդ խնդիր, առաջանում է ինֆեկցիաների բռնկման վտանգ: Կայուն վարակը հաճախ ունենում է մահացու ելք:


Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը սահմաններ չի ճանաչում եւ հասել է այնպիսի չափերի, որոնք պահանջում են ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում անհետաձգելի գործողություններ:


(շարունակելի)


Խանում Գեւորգյան
«Գյումրի» բժշկական կենտրոնի գլխավոր դեղագետ