
Ցիստիտը միզապարկի եւ միզուղիների բորբոքումն է, որն առաջանում է մեզում առկա ինֆեկցիայի հետեւանքով: Ինֆեկցիայի աղբյուրներ են մանրէները, որոնք հայտնվում են մեզի մեջ՝ աղիքից:
Լինում են դեպքեր, երբ վարակի տարածման օջախ է հետանցքը: Կանանց մոտ միզուկը կարճ է, մոտ է գտնվում հետանցքին, որը պատճառ է ցիստիտով ավելի հաճախ հիվանդանալու:
Յուրաքանչյուր կին կյանքում գոնե մեկ անգամ հիվանդանում է ցիստիտով, իսկ մեկ տարվա ընթացքում կանանց 15 տոկոսը հիվանդ է այս հիվանդությամբ:
Անահիտ Հովսեփյան,
«Գյումրի» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ, նեֆրոլոգ